...

Հասնենք և գրկենք Ամերիկային

Հասնենք և գրկենք Ամերիկային

Քռագետ Հայկ Մարտիրոսյանը գրել է. «Այսօր Բայդենը և Բլինքենը որոշում են սատարել Հայաստանին, ծանր ջանքերով զսպում են թուրք-ադրբեջանական անխուսափելի հարձակումն ու Հայաստանի ոչնչացումը: Եվ դա պայմաններում, երբ Հայաստանի պետությունն ու հայ ժողովուրդը հստակ որոշում ունեն չպաշտպանվելու և թշնամուն անվնաս դիտարկելով` թշնամու օգնությամբ ինքնաոչնչացվելու»:

«ՉԻ». Չմեռանք, դա էլ տեսանք. ժողովրդին մեղադրում են ինքնաոչնչացման որոշում կայացնելու մեջ: Հա, երևի հանրաքվե է եղել, որտեղ հարցրել են՝ դուք ցանկանո՞ւմ եք ինքնաոչնչացվել, թե՞ ոչ: 99,9 տոկոսը պատասխանել է՝ այո՛, 0,1 տոկոսն է միայն մերժել ինքնաոչնչացման ճանապարհը, դա էլ աժբ-ականներն են եղել:

Բայց Բայդեն-Բլինքեն զույգը չի թողնի, որ ինքնաոչնչացվենք: Առավոտը որ Բայդենն արթնանում է, առաջին հերթին մի հատ լրահոսն է նայում, տեսնի՝ ինչ վիճակ է Հայաստանում, ու թե որ մի բան դուրը չի գալիս, օրինակ՝ Ալիևի հերթական հայտարարությունը, վռազի մեջ զանգում է Բլինքենին, կարգադրում Ալիևին սաստել: Դա էլ շատ ծանր գործ է, տանջանք: Ուկրաինան մի կողմ են թողել, մենակ մեզ սատարելով են զբաղված: 

Էսօր մեկը լավ էր գրել. Բլինքենը զանգել է Ալիևին, որից հետո Ադրբեջանը փակել է Արցախի գազամատակարարումը: Դե, բութ Ալիևն է, չի հասկանում:

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   437 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ