...

Հեղափոխությունը ոչ է ասում մանիկյուրին

Հեղափոխությունը ոչ է ասում մանիկյուրին

Հեղափոխություն: Չգիտենք, թե Բաղրամյան պողոտայում հեղափոխություն լինելու է, թե ոչ, բայց ահա առողջապահության նախարարությունը հեղափոխություն է, որ անում է: 21-րդ դարին հարիր:

Վերցրել և պոլիկլինիկաներին, բուժկենտրոններին հրահանգ է իջեցրել, որով բժշկուհիներին այսուհետ արգելվում է.

1. մատանի կրել,
2. եղունգներ պահել, դրանք պետք է կտրած լինեն, 
3. եղունգներին մանիկյուր քսել,
4. երկար ականջօղեր կրել,
5. ժամացույց կրել: 

Առայժմ սահմանափակումները սրանք են: Բայց ենթադրում ենք՝ նախարարությունում կրեատիվ մարդիկ են նստած, ոնց ուզում է լինի, նոր սահմանափակումներ ու արգելքներ էլ կմտցնեն: Շրթներկը կարգելեն, կարճ, կամ ընդհակառակը՝ երկար շրջազգեստը, մազերը ներկելը, կարճ կտրելը, իսկ միգուցե պարտադրվի գլխաշոր կրել:

Կրեատիվ ժողովուրդ են, սպասենք: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   439 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ