...

Չեն հասկացել, թե ինչ են տիրաժավորում

Չեն հասկացել, թե ինչ են տիրաժավորում

Առողջապահության նախարարությունը մեծ ոգևորությամբ տարածում է Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) հարցման արդյունքները, ըստ որոնց՝ 68%-ը բավարարված է COVID-19-ի դեմ պատվաստանյութերի վերաբերյալ կառավարության տրամադրած տեղեկատվության բովանդակությամբ:

«ՉԻ». Եթե հարցման արդյունքներն իսկապես մոտ լինեին իրականությանը, ապա չէինք ունենա այն տխուր պատկերը, որ ունենք հիմա: Իսկ տխուր է, քանի որ պատվաստումների քանակով ոչ միայն զիջում ենք արևմտյան երկրներին, այլ նաև տարածաշրջանի հարևաններին:

Առողջապահության նախարարությանը չի մտահոգում, որ 68 տոկոս տեղեկատվությամբ բավարարված ազգաբնակչություն ունենալու դեպքում ընդամենը 8 տոկոս պատվաստված քաղաքացիներ չէինք ունենա:

Կամ ՄՀԻ-ն է անհասկանալի վայրում անցկացրել իր հարցումը, կամ էլ նախարարությունը չի հասկանում, որ տարածելով այս կարգի տեղեկատվություն՝ առաջին հերթին հաստատում է, որ իրենք են ձախողվել պատվաստումների արագության հարցում:

Չէր կարող տեղեկատվությամբ բավարարված 68 տոկոսից ընդամենը 8 տոկոսը պատվաստվել: Ոնց որ ասեն՝ 68 տոկոսը բավարարված է կառավարության ծրագրով, բայց կողմ քվեարկի 8 տոկոսը: Չի լինում այդպես:

Մի խոսքով՝ ամեն բան չեն տարածում, առողջապահության նախարարության հարգելի պատասխանատուներ: Գուցե մի անգամ էլ կարդայիք, հասկանայիք, որ ձեր շահերից չի բխում այս կարգի տեղեկատվության տիրաժավորումը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   545 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ