...

Հեշտ ու համեղ. Կարտոֆիլ «Բուլանժեր»

Հեշտ ու համեղ. Կարտոֆիլ «Բուլանժեր»

Պատրաստեք ֆրանսիական խոհանոցի ավանդական ուտեստներից մեկը:

Բաղադրիչները
6 բաժնի համար

  • 1 կգ մաքրած կարտոֆիլ
  • 3 հատ միջին գլուխ սոխ
  • 1 պճեղ սխտոր
  • 50-70 գ կարագ
  • 400 մլ հավի արգանակ
  • աղ, աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակը

  1. Սոխը մաքրեք, բարակ կիսաօղակների ձևով կտրատեք:
  2. Տապակի մեջ 50 գ կարագ դրեք, ավելացրեք սոխն ու 5 րոպե տապակեք: Եթե տապակը հարմար չէ, կարող եք թավայի մեջ տապակել:
  3. Սխտորը մաքրեք, մանր կտրատեք:
  4. Մանրացրած սխտորը ավելացրեք սոխին, ևս 5 րոպե տապակեք: Սոխը պետք է թափանցիկ դառնա, պետք չէ թողնել մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
  5. Կարտոֆիլը բարակ օղակների ձևով կտրատեք:
  6. Ջեռոցը 200 աստիճան ցելսիուս տաքությամբ միացրեք: Տապակած սոխը երկու մասի բաժանեք, մի մասը լցրեք տապակի մեջ, հավասարաչափ բաշխեք հատակին:
  7. Սոխի վրա շարեք կտրտած կարտոֆիլի կեսը, աղ ու պղպեղ արեք: Ապա լցրեք սոխի մյուս կեսը, վրան շարեք կարտոֆիլի մնացած մասը: Կրկին աղ ու պղպեղ արեք:
  8. Սոխով կարտոֆիլի վրա լցրեք հավի արգանակը, բայց այնպես, որ կարտոֆիլի վերին շերտը չծածկի:
  9. Կարտոֆիլի վրա կարագի կտորներ շարեք ու տապակը տեղադրեք ջեռոցում: 45 րոպե տապակեք 200 աստիճան ցելսիուսի պայմաններում, հետո իջեցրեք 180 աստիճանի և ևս 45 րոպե տապակեք:Եթե կարտոֆիլի վերին շերտը արագ կարմրի, տապակը մի փոքր ներքև տեղադրեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   454 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ