...

Քաղցր ու համեղ. Կրեմ-կարամել

Քաղցր ու համեղ. Կրեմ-կարամել

20-րդ դարասկզբի այս ֆրանսիական աղանդերը հարած ձվի, կաթի ու շաքարավազի խառնուրդ է: Բաղադրատոմսը շատ պարզ է: Այս աղանդերը միշտ համեղ է ստացվում, ընդ որում՝ նաև ոչ այնքան հմուտ խոհարարների ձեռքում:

Բաղադրիչները
6 բաժնի համար 

  • 1 1/4 բաժակ շաքարավազ
  • 2 բաժակ կաթ
  • 3 հատ խոշոր ձու
  • 3 հատ խոշոր ձվի դեղնուց
  • վանիլին

Պատրաստման եղանակը

  1. Կաթսայի մեջ խառնեք շաքարավազի կեսն ու 4 ճ.գ. ջուր: Դրեք թույլ կրակին ու հալեցրեք շաքարը մինչև ոսկեգույն կարամել ստանալը: Անընդհատ պտտեք կաթսան, որպեսզի միջի զանգվածը չայրվի: Կարամելը լցրեք 6 ֆորմաների մեջ:
  2. Կաթով կաթսայի մեջ լցրեք վանիլինը: Դրեք կրակին ու անընդհատ խառնեք, բայց թույլ մի տվեք որ կաթը եռա: Ձվերը ձվի դեղնուցների հետ միքսերով լավ հարեք: Շարունակեք հարել՝ աստիճանաբար բարակ շիթով ավելացնելով կաթը մինչև ձվակաթնային զանգվածը սկսի խտանալ:
  3. 180 աստիճան ցելսիուս տաքությամբ միացրեք ջեռոցը: Կարամելով ֆորմաները տեղադրեք մեծ ֆորմայի մեջ: Կրեմը լցրեք կարամելով փոքրիկ ֆորմաների մեջ ու 15 րոպեով թողեք մնա:
  4. Մեծ ֆորմայի մեջ սառը ջուր լցրեք մինչև փոքր ֆորմաների 2/3 բարձրությունը: Զգուշորեն տեղադրեք ջեռոցում և 45-60 րոպե պատրաստեք: Ֆորմաները հանեք ջեռոցից, հովացրեք ու տեղադրեք սառնարանում:
  5. Կարամելը դանակի ծայրով առանձնացրեք ֆորմաներից ու ափսեի մեջ շրջեք այնպես, որ կարամելի սոուսը վերից վար ծորի տապակած կրեմի ծայրերով:

ՎԱՐԿԱՆԻՇ

   328 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ