Պաստիցիաները բնորոշ են մալթյան խոհանոցին: Դրանք պատրաստում են երկու տարբերակով՝ ռիկոտա պանրով կամ սոխով ու սիսեռի պյուրեով: Չնայած նրան, որ պաստիցիաները նման են շերտավոր խմորով կարկանդակների, ռիկոտայով տարբերակը Մալթայի բնակիչները «չիզքեյք» են անվանում և դրանք մատուցում են նաև շաքարի փոշով, հատկապես՝ նախաճաշին:
Բաղադրիչները
6 բաժնի համար
- 300 գ շերտավոր խմոր
 - 2 ձու
 - 250 գ ռիկոտա պանիր կամ տնական կաթնաշոռ
 - աղ, աղացած սև պղպեղ
 - շաքարի փոշի՝ ըստ ցանկության
 
Պատրաստման եղանակը
- Խմորը 7 մմ հաստությամբ բացեք և 9-10 սմ տրամագծով շրջանակներ արեք:
 - Ռիկոտա պանիրը կամ կաթնաշոռը պատառաքաղով տրորեք, ավելացրեք թեթևակի հարած ձվերը, մի փոքր աղ ու պղպեղ և խառնեք:
 - Խմորի յուրաքանչյուր շրջանակի մեջ մի քանի գդալ պանրային միջուկ լցրեք, խմորին կիսալուսնի ձև տվեք և ծայրերը պատառաքաղով սեղմեք այնպես, որպեսզի միջնամասը բաց մնա:
 - Պատրաստի կարկանդակները վրան փայլաթիթեղ քաշած տապակի մեջ տեղադրեք այնպես, որ միջուկը չհոսի:
 - Պաստիցիաները 20 րոպե թխեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցի մեջ մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
 - Մատուցեք տաք, գոլ կամ սառը վիճակում:
 
Ցանկության դեպքում վրան շաքարի փոշի ցանեք:
«Չորրորդ իշխանություն», թիվ 11, 2021