...

Հետ բերեք էշերի սպարտակիադան

Հետ բերեք էշերի սպարտակիադան

ՍԻՄ նախկին նախագահ Հրանտ Խաչատրյանը՝ Hraparak.am-ի հետ հարցազրույցում անդրադառնալով այն դիտարկմանը, որ շատ են զուգահեռները Տեր-Պետրոսյանի և Փաշինյանի միջև, ասել է. «Զուգահեռներ չեն դրանք, ուղղահայաց կապ է: Երկու տարբերակ է հնարավոր: Կամ Տեր-Պետրոսյանն է Նիկոլ Փաշինյանի տեքստերը գրում, կամ Նիկոլ Փաշինյանը Տեր-Պետրոսյանինը, կամ էլ` այլ երրորդը մեկը, ով մատուցում է նրանց այդ տեքստերը, քանի որ դրանք բովանդակությամբ լրիվ նույնն են»:

«ՉԻ». Շատերդ կհիշեք, որ երբ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում իշխանության եկավ, որոշ ժամանակ անց Արցախում էշերի սպարտակիադա էին կազմակերպել: Չգիտենք, թե ինչ պատճառներով այդ սպարտակիադաները դադարեցին, բայց ժամանակն է, որ դրանք վերսկսվեն:

Էշերի սպարտակիադան չափազանց հրատապ մրցաշար է: Բավական թեժ մրցակցություն կլինի էշություններ դուրս տվողների միջև: Իշխանություններն ու ընդդիմությունը այս օրերին այնպիսի «գոնկա» են կպել էշությունների ասպարեզում, որ դժվար է ասել, թե  ի վերջո ով առաջինը կհասնի եզրագծին: Շատ հնարավոր է, որ դրա համար կիրառվի «ֆոտոֆինիշ» համակարգը:

Բա ի՞նչ ասենք: Քաղաքագիտության չափանիշներով սրանց զառանցանքները մեկնաբանել հնարավոր չէ, գոնե բոլորին իրար գլխի հավաքենք, մրցեն, մի քիչ շոու տեսնենք: 

Միավորվելու կոչ անող մեր հարգարժան ընկերներ, հիմա մենք չենք, դուք եք, ասեք՝ հնարավո՞ր է բանական մարդու միավորումը ոչ բանական մարդու հետ: Ու տեսեք, թե ով ում է քսում: 

Հ. Գ. Նկատեցիք՝ նյութում Հրանտ Խաչատրյանի անունը ոչ մի անգամ չնշեցինք: Գլխից թույլ մարդ է, ժամանակին Հայկ Բաբուխանյանն է խփել: 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2078 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ