«Պուտինն էլ է ասում՝ Արցախը հռչակեք ՀՀ տարածք, մենք գանք օգնենք, էլ ո՞նց ասի, որ հասկանանք»:
Նման տեսակետ է հայտնել ԱԺ նախկին պատգամավոր, ՍԻՄ կուսակցության նախկին նախագահ Հրանտ Խաչատրյանը՝ Iravaban.net-ի հետ զրույցում:
«ՉԻ». Փաստորեն Ռուսաստանի ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի վարչապետին, իսկ Պուտինը հարկ է համարել առանձին նամակ գրել Հրանտ Խաչատրյանին, որովհետև դժվար թե տառաճանաչ որևէ մեկը նման հետևություն աներ ԱԳՆ-ի պատասխանից:
Հետաքրքիր է, եթե Արևմտյան Հայաստանն էլ ճանաչենք, չե՞նք կարող Ռուսաստանին ստիպել, որ գա պաշտպանի նաև մեր այդ պատմական հավակնությունը: Խաչատրյանը ճիշտ կանի միայն իրեն հասու միջոցներով հարցնի Պուտինին: Գուցե Ռուսաստանի ղեկավարն ասի՝ իհարկե Հրանտ ջան, մենակ չմոռանանք նաև Կիլիկիան:
Ամեն դեպքում խորհուրդ կտանք պարոն Խաչատրյանին նման լուրջ նամակագրությունը չթարգմանի «Գուգլ թրանսլեյթի» միջոցով: Ինքը լուրջ գործընթացների մեջ է, լուրջ նամակագրություններ ունի, պետք է մեկին գործի ընդունել, որ մի քիչ ռուսերեն է հասկանում: