...

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ՝ Վարդան Հարությունյանի փաստաբանական խմբի հայտարարություն

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ՝ Վարդան Հարությունյանի փաստաբանական խմբի հայտարարություն

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ապօրինի կալանավորված Վարդան Հարությունյանի կինը և փաստաբանական խումբը դիմել են միջազգային կառույցների հայաստանյան ներկայացուցչություններին և դեսպանատներին։

Վերջիններին մանրամասն ներկայացվել է Վարդան Հարությունյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական շարժառիթներով պայմանավորված հետապնդումների մանրամասները, ուշադրություն են հրավիրել խախտված իրավունքների բնույթին և ծավալներին, ինչպես նաև բացահայտվել են այդ հետապնդումների շարժառիթները։

Միաժամանակ առաջարկվել է նաև ընդունելության ձևաչափով առավել մանրամասն ներկայացնել իրականացվող հետապնդումների փաստաթղթային ապացույցները, փաստական և իրավական մանրամասները ։

Հիշեցնենք, որ Վարդան Հարությունյանը 2025թ․ օգոստոսի 8-ին ապօրինի կալանավորվել է դեռևս 7 տարի առաջ քննված և կարճված քրեական գործի շրջանակներում։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   162 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ