...

Վարդան Հարությունյանը ուղերձ-բանաձև է հղել

Վարդան Հարությունյանը ուղերձ-բանաձև է հղել

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը հայտարարել է, որ իրեն կալանավորել են միայն այն բանի համար, որ ինքը հրապարակային, առանց վախենալու կանգնել է իր ընկերոջ՝ Սամվել Կարապետյանի կողքին և աջակցել նրան։ Նա Սամվել Կարապետյանի ընկերներին և համախոհներին խնդրել և հորդորել է չվախենալ և համախմբվել։

Խնդիրը միայն այն չէ, որ Վարդան Հարությունյանն այս իրավիճակում իրեն դրսևորել է որպես լավ ընկեր՝ չցանկանալով դժվար պահին միայնակ թողնել ընկերոջը։ Խնդիրն առաջին հերթին այն է, որ նա ընդամենը մեկ նախադասությամբ ձևակերպել է Նիկոլ Փաշինյանի սանձազերծած «բեսպրեդելի» հաջողության բանաձևը՝ մարդկանց համատարած վախը։ Այո, մեծ հաշվով՝ Նիկոլի «հաջողության գաղտնիքն» այն է, որ մարդիկ վախենում են կորցնել անձնական բարեկեցությունը և հանուն դրա հանդուրժում են ամեն ինչ։ Բավական է հաղթահարել վախը, և Նիկոլ Փաշինյանը կզրկվի իր հիմնական զենքից։

Հ.Գ. Օգոստոսի 8-ից անազատության մեջ գտնվող ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը պապիկ է դարձել: Երեկ ծնվել է նրա առաջին թոռնիկը: Շնորհավորում ենք փոքրիկի լույս աշխարհ գալու կապակցությամբ, մաղթում անհոգ ու երջանիկ մանկություն: Աստված պահապան բոլոր մանուկներին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   433 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ