...

Հիմա էլ՝ ներղարաբաղյան գզվռտոց

Հիմա էլ՝ ներղարաբաղյան գզվռտոց

ՀՀԿ ներկայացուցիչ Հայկ Մամիջանյանն այսօր հայտարարել է. «Ես հրապարակի մոտ եմ աշխատում, ամեն երեկո Սամվել Բաբայանը իր 100,000 դոլարանոց մեքենայով և 8 միլիոն դոլարանոց (հավանաբար՝ 8 մլն դրամանոց.- խմբ.) պետական համարանիշներով, որոնց հետ կապված յուրացումների քրեական գործ կա, անցկացնում է կառավարության շենքում և բանակցում է ներքին գործերի նախարարի պաշտոն ստանալու կամ չստանալու հարցը»:

Սամվել Բաբայանն էլ այսօր հայտարարել է. «Սերժ Սարգսյանը ուղիղ 15 տարի Ռոստովի պահեստներից մետալալոմ ա կրել. 47 թվի մինամյոտ»:

Բացի այդ, Սամվել Բաբայանն ասել է. «Քանի կա «Ղարաբաղի խնդիր, ղարաբաղցին իրավունք չունի Հայաստանում առաջին դեմք լինի: Ես այդպես եմ մտածում, ու դա ասում եմ սկսած 1998 թվականից։ Այդ խնդիրը պետք է լուծվի»:

«ՉԻ». Իբր ներհայաստանյան խնդիրները քիչ էին, հիմա էլ ներղարաբաղյան գզվռտոցների ականատեսն ենք դառնում: Նախ, ՀՀԿ ներկայացուցչին ասենք, որ եթե Սամվել Բաբայանը կառավարության շենքում է օրն անցկացնում՝ փորձելով նախարարի պաշտոն ստանալ, ապա Ռոբերտ Քոչարյանն էլ մեռավ Կրեմլի պատերը մաշեցնելով՝ փորձելով երկրի ղեկավար դառնալու համար «դաբրո» ստանալ: Սամվել Բաբայանի մասին ասում եք, Քոչարյանի մասին էլ ասեք:

Իսկ ինչ վերաբերում է Սամվել Բաբայանի խոսքին, ապա շատ կցանկանայինք, որ նա գեթ մի փաստ ներկայացնի, թե երբ է ասել, որ ղարաբաղցին իրավունք չունի Հայաստանում առաջին դեմք լինի: Էն էլ 1998 թվից սկսած: 1998-ին ինքն, օրինակ, դատապարտե՞լ է Քոչարյանի ապօրինի առաջադրումը որպես ՀՀ նախագահի թեկնածու: Ոնց որ թե չէ: 

Կամ եթե ղարաբաղցին իրավունք չունի Հայաստանում առաջին դեմք լինի, բա էլ ինչո՞ւ եք մասնակցում խորհրդարանական ընտրություններին: Մասնակցում եք, որ հաղթեք, չէ՞: Որ հաղթեք, ի՞նչ եք անելու: Հրաժարվելո՞ւ եք վարչապետի պաշտոնից, Քոչարյանին, Սերժ Սարգսյանին վերցնեք, վերադառնա՞ք Ստեփանակերտ: 

Բայց զգո՞ւմ եք՝ ոնց են փոխվել Արցախը միայնակ ազատագրած մեր այս հերոսները: Քոչարյանն արդեն արժանապատիվ խաղաղության աղավնի է դարձել, ԼՂԻՄ-ի սահմաններից է խոսում, Շուշա-մուշա է ասում, Սամվել Բաբայանը հայտարարում է, որ ղարաբաղցին չպետք է Հայաստանում ղեկավարի: Քառորդ դար առաջ այս ամենը ասեիք:

Հիմա եկել, սատանի մայլում քյանդրբազություններ են անում: Ավելի ճիշտ՝ շարունակում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   840 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ