...

Իրար արժեք

Իրար արժեք

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ասել է. «Մարտի 1-ի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, ինքը երեկ այն ապացուցեց, իրեն ոչ մարդկային կյանքն է էական, ոչ հայրենիքը՝ իրեն աթոռն է հետաքրքիր, որին սոսնձվել է, բայց վաղ թե ուշ իրեն կպոկենք այնտեղից»:

«ՉԻ». Հլը ասա՝ Քոչարյանի արև: Հունիսի 12-ի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է: Դա հասկացանք, նա է երկրի ղեկավարը, ուժային կառույցներն նրան են ենթարկվում, կատարում նրա հրահանգները, ծեծում ու խոշտանգում ցուցարարներին:

Իսկ 2008թ. մարտի 1-ին հաստատ Նիկոլ Փաշինյանը չի եղել երկրի ղեկավարը: Ուժային կառույցներն էլ հաստատ նրան չէին ենթարկվում: Նա չէր ցուցարարներին խոշտանգում, սպանում, բանտերը լցնում:

Իսկ եթե նա է, ուրեմն 2004թ. ապրիլի 12-ի պատասխանատուն էլ է Փաշինյանը, հոկտեմբերի 27-ինն էլ: 

Բայց եթե դուք ձեր արածների համար պատասխանատվություն չեք ցանկանում կրել, մի հատ էլ ձեր արածները ուրիշների վրա եք բարդում, հիմա ինչի՞ եք սրտնեղում, որ հունիսի 12-ի դեպքերի պատասխանատվությունը Փաշինյանը ձեր վրա է գցում, ասում` մեղավորը դուք էիք: Ինչ ցանում եք, դա էլ հնձում եք: Թեթև տարեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   423 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ