...

Имя сестра, имя

Имя сестра, имя

News.am-ի հարցին, թե ինչ քաղաքական ուժեր կարող են միանալ իրենց, ԱԺ պատգամավոր, «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը նշել է, որ չի կարող ասել, քանի որ այսօր մարդկանց անձնական ամբիցիաները ավելի մեծ են, քան սթափ մտածելը:

«Չեմ կարող ասել, քանի որ, ցավոք, այսօր մարդկանց անձնական ամբիցիաները շատ ավելի առջևից են վազում, քան սթափ մտածելը։ Անկեղծ ասած չգիտեմ՝ ով կմիանա։ Ամեն դեպքում մենք ասել ենք՝ բոլորը, ում համար միևնույն չէ Հայաստանի ապագան, թող նոյեմբերի 8-ին գան հանրահավաքի»:

«ՉԻ». Имя сестра, имя:

Այս վճռական պահին, դիմադրություն ցույց տալու օրհասական օրերին Վահե Հակոբյանը իբրև բացառիկ հայրենասեր անձնավորություն պետք է մի կողմ դնի վախերը, անձնական համակրանքներն ու կապերը և նշի անուններ, թե հատկապես ովքեր են վերջին մեկ տարվա ընթացքում խոչընդոտել ընդդիմության համախմբմանը:

Առաջին անունը, որ պետք է հնչեցվի՝ Ռոբերտ Քոչարյան է: Սույն անձնավորության անձնական ամբիցիաները և վրեժի ցանկությունը խանգարեցին իրեն սթափ մտածել ու ճիշտ հաշվարկ անել: Ընդդիմադիր դաշտում գործող ուժերից ինքը առաջինը մերժեց համախմբման վերաբերյալ արված առաջարկությունը, իսկ դրանից առաջ առաջինը կուլ տվեց իշխանությունների՝ ընտրությունների գնալու խայծը:

Մարդ կուսակցությունները կամ բլոգերները չեն խանգարում ընդդիմության միավորմանը: Ընդդիմության միավորմանը խանգարել և շարունակում են խանգարել Քոչարյանի ամբիցիաները և սթափ հաշվարկ անելու անկարողությունը:

Հիմա Վահե Հակոբյանը ուրիշների վրա մուննաթ գալու փոխարեն ճիշտ կանի հանրահավաքի ժամանակ կոչով դիմի Քոչարյանին և հորդորի գոնե այսուհետ մի փոքր զսպել սեփական ամբիցիաները:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1838 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ