...

Ինչո՞ւ ապշած ես, տիկի´ն

Ինչո՞ւ ապշած ես, տիկի´ն

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը հայտարարել է. «Ապշելու փաստ է. ինչու՞ Լևոն Տեր-Պետրոսյանին չեն ներգրավում մարտի 1-ի գործում»:

«ՉԻ». Մենք էլ ասում ենք, այս կնոջ դեմքը ինչի՞ է միշտ այսպիսին. դու մի ասա, ապշած է: Ընդ որում, ապշած է առնվազն 12 տարի, այն օրից, երբ տեղի ունեցավ մարտի 1-ի ոճրագործությունը:

Ընդ որում, պարզ չէ, թե ում պատճառով է տիկին Ալավերդյանի մոտ ապշանքի սինդրոմ առաջացել: 2008 թվականին մարտի 1-ի գործը լրիվ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ձեռքում էր, դատախազությունն իրենցն էր, դատավորները իրենցն էին, դե թող հիմա Լարիսա Ալավերդյանը գա, իրենց պաշտոնական ապշանք հայտնի, թե ինչու Տեր-Պետրոսյանին չէին ներգրավել մարտի 1-ի գործում: Հիմա ումի՞ց է դժգոհ:

Իսկ ընդհանրապես, Լ. Ալավերդյանը ճիշտ կաներ, ապշեր, որ 2008թ. մարտի 1-ից հետո հարյուրավոր քաղբանտարկյալներ ենք ունեցել, որոնց ճակատագրերի նկատմամբ իրավապաշտպան համարվող այս կինը անհաղորդ է եղել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2261 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ