...

Ինչո՞ւ հենց ՔՊ-ն ու ՀՀԿ-ն

Ինչո՞ւ հենց ՔՊ-ն ու ՀՀԿ-ն

Շիրակի պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանը գրել է. «Հայաստանում պետք է ժամանակավորապես սառեցնել բոլոր կուսակցությունների գործունեությունը: Հանրապետական և Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունների գործունեությունը պետք է արգելվի:

Դրանք պետք է ճանաչվեն օրենքից դուրս:

Աղանդները պետք է արգելվեն: 

Հասարակական գործունեության քողի տակ՝ քաղաքական գործունեություն իրականացնող կազմակերպությունների գործունեությունը պետք է արգելել»:

«ՉԻ». Սա մեզ հայտնի անեկդոտը հիշեցրեց, երբ Ստալինը Բերիային իր մոտ է կանչում ու կարգադրում երկու հրաման կատարել.

1. գնդակահարել Քաղբյուրոյի բոլոր անդամներին,

2. Լենինի դամբարանը կանաչ գույնով ներկել:

Բերիան չի դիմանում ու հարցնում է. «Բայց ինչի՞ կանաչ, ընկեր Ստալին»: Ստալինը քմծիծաղ է տալիս. «Ես գիտեի, որ առաջին կետի հետ կապված հարցեր չեն լինի»:

Հիմա մեր այս դասախոս մարդը (հետաքրքիր է, թե ինչ է դասավանդում համալսարանում, գուցե մարքսիզմ-լենինիզմի հիմունքներ), երևի ստալինյան ժամանակների տակ է մնացել: Մեզ մոտ էլ է հարց առաջանում. բայց ինչի՞ հենց ՔՊ-ի ու Հանրապետական կուսակցությունների գործունեությունը պետք է արգելվի:

Այս հարցադրումն անում ենք ոչ թե նրա համար, որ մնացած կետերի հետ համաձայն ենք կամ վերապահումներ չունենք, ուղղակի մարզական հետաքրքրություն կա, թե այս մարդուն ինչ վատություն են արել հենց այդ կուսակցությունները: Երևի ՔՊ-ի անդամ է եղել: Երևին ո՞րն է, հաստատ եղել է: Ուրեմն, վառված է: Ով ՔՊ-ից դուրս է գալիս կամ հանում են, այդ կուսակցությունը երազում է արգելված տեսնել: 

Իսկ այ ՀՀԿ-ի մասով թող Արմեն Աշոտյանը մի հատ լավ պատասխան տա, տեղը դնի, հասկանանք, թե ով է եղել Պանիկովսկին հեղափոխությունից առաջ:

Հ.Գ. Վստահ ենք, նման դասախոսներ շատ կան բուհական համակարգում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1089 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ