թՔՊ-ական գաղութային օրգանիզմներն ու նրանց հետ օրեցօր սերտացող «անաչառ» առանձնյակներն իրար հերթ չտալով քննադատաբար խոսում են այն մասին, թե Հայաստանի նախկին ղեկավարները Փաշինյանին մեղադրում են այն բանում, որ 44-օրյա պատերազմը վերջինս է սանձազերծել. ինչպե՞ս կարելի է մեծն Փաշինյանին նման մեղադրանքներ ներկայացնել: (Ի՜նչ եք ասում... մի փոքր դերասան լինելու դեպքում կարելի էր հուզվել նույնիսկ): Բայց, բնականաբար, հարցը սրանով չի սահմանափակվում, նրանք ուղղակի կերպով Փաշինյանին նույնականացնում են Հայաստանի հետ, այսինքն, տողատակը հետևյալն է. ինչպե՞ս կարելի է սեփական երկրին նման մեղադրանքներ ներկայացնել:
Իհարկե, հեռավոր գալակտիկաներից հենց նոր Երկիր մոլորակ վայրէջք կատարածների համար սա մի այնպիսի պորտատեղադրում է, որից հետո Հայաստանի նախկին ղեկավարները հազիվ թե կարողանան ուշքի գալ:
Իսկ Երկրի վրա մշտական բնակություն հաստատածների համար, եթե նրանք, իրհարկե, հիշողության հետ խնդիրներ չունեն, պետք է միանգամից արձանագրեին հետևյալը.
Այն, որ 44-օրյա պատերազմը սանձազերծել է անձամբ Փաշինյանն ու թՔՊ-ական պարագլուխները, հրապարակայնորեն խոստովանել է ոչ այլ ոք, եթե ոչ նույն ինքը՝ մեծն Փաշինյանը: 2020 թվականի նոյեմբերի 10-ին և դրան հաջորդող ժամանակահատվածում, Փաշինյանը բառացի խոստովանել է, որ
- 2018 թվականի դությամբ, դրանից առաջ էլ, միջազգային հանրության մոտ կոնսենսուս է ձևավորված եղել՝ Մինսկի խմբի կողմից ձևավորված տրամաբանության վերաբերյալ;
- բանակցային գործընթացի ու Մինսկի խմբի առաջարկների դեմ փաշինյանական մերժողականությունն է հանգեցրել պատերազմի. «այո՛ մենք պատրաստվում էին պատերազմի»;
- պատերազմի առաջին օրը պատերազմը դադարեցնելու պայմանը եղել է նույնը՝ համաձայնել առաջարկվող պլանին, իսկ հետագա օրերին այդ առաջարկները գնալով վատթարացել են;
- պատերազմն ավելի վաղ չի դադարել, քանի որ փաշինյանական իշխանությունները ցանկանում էինք բեկել պատերազմի ընթացքը;
- պատերազը կանխելու տրամաբանությունը հետևյալն էր. եթե 2019 թվականին ինքը՝ Փաշինյանը, ոչ թե մերժած լիներ, այլ՝ ընդունած լիներ Մինսկի խմբի կողմից իրեն ներկայացված ղարաբաղյան հարցի կարգավորման պլանը, ապա պատերազմ չէ՛ր լինի և մենք կլինեինք շատ ավելի լավ վիճակում. «Եվ դա ճշմարտություն է» (10.11.2020թ, ուղիղ եթերներ բունկերից);
- ըստ Փաշինյանի՝ մինչև իր իշխանության գալը, Հայաստանի ռազմավարությունը «ոչմիթիզականության» ու «պատերազմի բացառման» միջև ընտրություն կատարած չի եղել, իսկ իշխանության գալուց հետո, ինքն ու իր թիմը ԿԱՏԱՐԵԼ ԵՆ ԱՅԴ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ (16.11.2020թ., ԱԺ):
(վերը նշված բոլոր խոստովանությունների տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=8pkQNar0vf4 )
Ինչպես տեսնում եք, Փաշինյանը ոչ միայն ամբողջովին խոստովանել է, որ պատերազմը սանձազերծվել է իր ու իր թիմակիցների իրականացրած քաղաքականության հետևանքով, այլև նշում է, թե ինչն են իրենք սխալ արել:
Բայց այս ամենն, իհարկե, պրոպագանդային չի հետաքրքրում: Նրանց միակ խնդիրը այսրօպեական արձագանքներն են: Այս առումով, միայն խղճալ կարելի է պրոպագանդայի ցածր օղակների ներկայացուցիչներին ու իրենց համակիրներին: Անկախ նրանից, թե վերջիններիս մղումներն ու տրամադրություններն ինչով են արդարացվում, թՔՊ վերանախավն առաջին հերթին հենց այս մարդկանց է նվաստացնում՝ նրանց վերաբերվելով որպես տարրական հիշողությունից զուրկ գործիքների: