...

Իսկ գուցե դղյակնե՞րը պետականացնեք

Իսկ գուցե դղյակնե՞րը պետականացնեք

«Արցախի նախագահից սկսած՝ ով աշխատանքային ժամին մեկ գրառում արեց, կգնա տուն». Վիտալի Բալասանյան:

«ՉԻ». Այս երկիշխանությունը ե՞րբ պետք է ավարտվի: Եթե իշխանությունն անցել է Վիտալի Բալասանյանին, թող հրապարակային հայտարարեն, մարդիկ իմանան, որ Արցախում իրավիճակի միակ պատասխանատուն Բալասանյանն է:

Այլապես երկիմաստ վիճակ է ստեղծվել. որոշումներն ընդունում և կարգադրությունները տալիս է Վիտոն, իսկ ֆեյսբուքում նախագահ է ներկայանում Հարությունյանը:

Եվ ընդհանրապես, Բալասանյանը թող հեծանիվ չհորինի, այլ միանգամից տեղայնացնի Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր Յարովայայի՝ սոցիալական ցանցերի վերաբերյալ օրենքները:

Ի գիտություն Բալասանյանի՝ Արցախը և Հայաստանը պարտվեցին պատերազմում ոչ թե ֆեյսբուքի պատճառով, այլ նաև այն պատճառով, որ Բալասանյանը և մյուս գեներալները առաջին պատերազմից հետո նախընտրեցին արագ հարստանալ, փոխարենը մտածեին սահմանը կահավորելու և բանակը սպառազինելու մասին: Այս համատեքստում հուսով ենք, որ Արցախի փաստացի ղեկավար Բալասանյանը կպետականացնի արցախցի գեներալների բոլոր դղյակները՝ դրանք տրամադրելով, օրինակ, Հադրութի փախստականներին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1492 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ