...

Իսկ ի՞նչ արժե ինդուլգենցիան

Իսկ ի՞նչ արժե ինդուլգենցիան

«Մեղադրում են Փաշինյանին, որ թշնամի և դավաճան է, եթե դավաճան լիներ՝ ես կփորձեի դուրս շպրտել նրան կառավարությունից», հայտարարել է ԱԺ երբեմնի ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանը։

«ՉԻ»․ Խորհրդային հայտնի անեկդոտը հիշում եք, չէ՞։ Հսկիչը մոտենում է տրամվայից իջած ուղևորին և պահանջում ցույց տալ տոմսը, սա պնդում է, որ տրամվայից չի իջել, պարզապես փողոցն էր անցնում, վերջում էլ ներկայացնում է ամենազորավոր փաստարկը՝ «լա՛վ, բա եթե տրամվայից եմ իջել, բա տոմսս ո՞ւր ա»։ Հիմա Գեղամ Նազարյանն է մոտավորապես նույնը ասում՝ «լա՛վ, բա եթե Նիկոլը թշնամի ու դավաճան է, բա ինչո՞ւ նրան կառավարությունից դուրս չեմ շպրտում»։ 

Մի խոսքով, առաջարկում ենք լրջորեն խմբագրել ոչ միայն ՀՀ Քրեական օրենսգրքի՝ պետական դավաճանությանը վերաբերող հոդվածը, այլև ապացուցողական բազան։ Թող այսուհետ որևէ մեկի՝ պետական դավաճանության մեջ մեղավոր լինել-չլինելու հարցը որոշվի ոչ թե ըստ նրա կատարած քայլերի և դրանց հետևանքների, այլ, այսպես ասենք, «պարզեցված կարգով»․ եթե Գեղամ Նազարյանը փորձում է նրան դուրս շպրտել որևէ պետական հիմնարկից՝ ուրեմն նա դավաճան է, եթե չի փորձում՝ ուրեմն դավաճան չէ։ 

Սա իսկապես փայլուն լուծում կլիներ, եթե չլիներ մի հանգամանք՝ «սույն օրենքով նախատեսված» Գեղամ Նազարյանի քաղաքական դիրքորոշումների փոփոխականությունը։ Այդ փոփոխականության արդյունքում ոմանք կարող են թշնամի ու դավաճան հռչակվել «հովհարային գրաֆիկով»՝ կախված տվյալ պահին պրն Նազարյանի քաղաքական առաջնահերթություններից։

ՎԱՐԿԱՆԻՇ

   125 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ