...

Իզուր մի կանչի Չե Գևարայի հոգին

Իզուր մի կանչի Չե Գևարայի հոգին

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ՈՉ-ի ճամբարի առաջին համար Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքի իր էջի հետնանկարը փոխել է: Ներկայումս այնտեղ փակցված է Չե Գևարայի լուսանկարը՝ «Չէ» մակագրությամբ:

«ՉԻ». Ինչ-որ տեղ կարելի է համաձայնվել Մելիքյանի հետ: Եթե Չե Գևարան ողջ լիներ և տեսներ մեր հեղափոխությունը, ապա միանշանակ կասեր՝ չէ: 

Չէ՝ Երևանի բնակիչների իրենց տներից վտարածի քրոջ որդին չի կարող հեղափոխությունից հետո զբաղվել քաղաքականությամբ: Նախկին իշխանությունների օրոք արդարադատության փոխնախարար աշխատածը պետք է պատիժ կրի և ոչ թե մեծ-մեծ խոսի իրավունքից: 

Չէ՝ Ռուբեն Մելիքյանի կինը հեղափոխությունից հետո պետք է լինի դատարանում, բայց ոչ երբեք դատավորի կարգավիճակում: 

Չէ՝ Սերժ Սագսյանը ոչ թե պետք է Եվրոպաներում շրջագայի, այլ սկզբի համար մի քիչ խմի իր յուրացրած դիզելային վառելիքից: 

Չէ՝ Ռոբերտ Քոչարյանը ոչ թե պետք է մտավարժանքներ անի չերյոմուխայից, այլ նրան պետք է մահապատժի ենթարկել հենց չերյոմուխայի միջոցով: Եվ այսպիսի բազում «չէ»-եր կարտաբերեր Չե Գևարան: 

Այնպես որ՝ Մելիքյանը ճիշտ կանի հանգիստ նստի տեղն ու չկանչի Չե Գևարայի հոգին:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1831 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ