...

Դատավճիռը ձեր դեմ է դուրս գալու

Դատավճիռը ձեր դեմ է դուրս գալու

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրել է. «Լուսահոգի Արմեն Գրիգորյանի նկատմամբ կայացվեց մեղադրական վերդիկտ։ Դատավճիռը պարտադիր կբողոքարկվի»։

«ՉԻ». Սա ինչ որ նոր խոսք է համաշխարհային դատաիրավական պատմության մեջ: Մահացած մարդու հանդեպ դատավճիռ են կայացնում: Մեղադրական: 

Մինչև հիմա, որպես կանոն, մարդու մահվան դեպքում նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվում էր, գործը՝ կարճվում: Միլիոն հատ նման օրինակ կարող ենք բերել:

Իսկ սրանք դատավճիռ են կայացրել: Ու ո՞նց են ապահովելու դատավճռի ի կատար ածումը:

Այսպես որ գնա, Կրոմվելի դեպքն են կրկնելու: Օլիվեր Կրոմվելը 17-րդ դարում անգլիական հեղափոխությունից հետո դարձավ Անգլիայի ղեկավար: Հետո մեռավ: Նրա մահից մի տարի հետո նորից միապետությունը վերականգնվեց, խորհրդարանի որոշմամբ նրա դին հողից հանեցին և հետմահու մահապատժի ենթարկեցին: Կախաղան հանեցին:

Հիմա որ սրանք նման մի բան անեն, չզարմանաք: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   749 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ