...

Ջան, բալես, բալես

Ջան, բալես, բալես

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սեդրակ Թևոնյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Առաջիկայում նա Արարատի մարզպետի պաշտոնում կփոխարինի հորը՝ Ռազմիկ Թևոնյանին:

«ՉԻ». Ո՞նց էր ասում Նիկոլ Փաշինյանը. այլևս Հայաստանում կլաններ չեն լինելու, քավոր-սանիկական հարաբերություններն անցյալում են, բարեկամ-ծանոթ-խնամի կապերը որևէ դեր չեն ունենալու պաշտոններ ստանձնելիս:

Երևի Արարատի մարզում բացառություն են արել, քանի որ այստեղ միայն Թևոնյանների ընտանիքն է կարողանում մարզ ղեկավարել: Բարդ մարզ է, գտնվում է աշխարհաքաղաքական հակասությունների խաչմերուկում, աջից Ադրբեջանն է, ձախից՝ Թուրքիան, և նման բարդ պայմաններում մարզի ղեկավարությունը Թևոնյան ազգանունը չկրող մարդկանց վստահելն իր մեջ մեծ ռիսկեր է պարունակում:

Ի վերջո, Ռազմիկ Թևոնյանը տղային բացատրել է՝ ինչը ոնց է, ինչպես պետք է մարզը ղեկավարել, Սեդրակ Թևոնյանը, կարելի է ասել, կուրսի է մարզպետի գործից: Այնպես որ, բարի ծառայություն, մինչև 3-րդ սերնդի Թևոնյանը ասպարեզ կգա: Հետո էլ ասում են՝ Նիկոլը կադրային վատ քաղաքականություն է իրականացնում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1293 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ