...

Սիրո և հանդուրժողականության խորհրդանիշը, արա´

Սիրո և հանդուրժողականության խորհրդանիշը, արա´

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը՝ լրագրողների հարցադրմանն ի պատասխան ասել է. «Իմ առանձնատունը իմ վրա նստել է 200 հազար դոլար: Սարքել եմ 1997 թվականին: Մյուս անգամ էդ տեսակ անտակտ հարցեր չտաս»:

Դիտարկմանը, թե ինչո՞ւ եք անհարգալից արտահայտվում լրագրողների հասցեին, մարզպետն ասել է. «Որովհետև դուրս չես գալիս դու, արա»:

«ՉԻ». Լրիվ սիրո և հանդուրժողականության խորհրդանիշ է այս մարզպետը: Ավելի ճիշտ՝ խորհրդանշում է հեղափոխությունից հետո ձևավորված և մեր օրերը հասած սիրո և հանդուրժողականության միջավայրը:

Ենթադրում ենք, որ շուտով իշխանությունները նոր սահմանափակումներ կմտցնեն լրագրողների համար: Ալեն Սիմոնյանը նոր օրենքի նախագիծ կառաջարկի, ըստ որի՝ պետական պաշտոնյաները իրավունք ունեն հարցազրույց տալ միայն այն լրագրողներին կամ պատասխանել միայն այն լրագրողների հարցերին, որոնք իրենց դուր են գալիս:

Այո, ժամանակն է, որ լրագրողներին տեղը դնեն: Թե չէ անդուր հարցեր են տալիս, չեն թողնում, որ մեր պաշտոնյաները մի կտոր հալալ հաց ուտեն: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3276 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ