...

Ժեխից ժեխ

Ժեխից ժեխ

ԱԺԲ ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը գրել է. «Շրի Լանկայի նախագահ Ռաջապաքսան` տեղի տալով ժողովրդական ճնշմանը` այսօր առավոտյան փախել է Մալդիվներ:

Նույն ռեժիմի վարչապետն ինքն իրեն հռչակել է երկրի նախագահի պաշտոնակատար: Ժողովուրդը դրանից ավելի է զայրացել: Կոլոմբոյում բախումներ են և քաոս: 

Հայաստանում երկիրն են վաճառել թշնամուն, հիմա իրականացնում են երկրի փոխանցումը` ժողովուրդը հեշտասեր և տրամաբանազուրկ ամբոխի պես կանգնել, նայում է թե երբ է խմբովին ուղեկցվելու դեպի սպանդանոց»:

«ՉԻ». Մեր ժողովրդին ուղղված հնչեղ էպիտետների շարքը գնալով հարստանում է: Քանի կար, ժողովրդին ժեխ էին անվանում: Հետո եկավ թուրք-եթիմ անվանելու ժամանակը: Ամբոխ, նախիր... դա էլ է եղել:

Հիմա նաև ԱԺԲ-ն իր քռագետի շուրթերով մարդկանց համարում է հեշտասեր ու տրամաբանազուրկ: 

Ու այս բոլոր ասողները ազգափրկիչներ են: Ազգային, ավանդապաշտ, թասիբով: Էդ հետո է պարզվում, որ այս ասողների մի մասը Ռուսաստանի անձնագիր ունի, մի մասը՝ Կանադայի կամ ԱՄՆ-ի: Որ հանկարծ բանը հասնի սպանդանոցին, հասցնեն թռնել իրենց հայրենիքներ: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3640 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ