...

Կոնստանտին Ֆեոդորովիչի դարդն է քաշում

Կոնստանտին Ֆեոդորովիչի դարդն է քաշում

Ռոբերտ Քոչարյանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելելու որոշմանը:

«Սա աննախադեպ է Հայաստանի պատմության համար, երբ բարեկամ երկրի պատգամավորի մուտքն արգելվում է մեր երկիր։ Սա նաև տարակուսանք է առաջացնում, քանի որ Կոնստանտին Ֆեոդորովիչն այն գործիչներից է, որը մշտապես եղել է հայ ժողովրդի կողքին, իր հրապարակային ու ոչ հրապարակային գործունեությամբ պայքարել է Արցախի Հանրապետության և արցախցիների շահերի պաշտպանության համար։

Ուշադրության է արժանի, որ մինչ այս հայտնի չէ պրոթուրքական, պրոադրբեջաբական որևէ գործիչ, որի մուտքը Հայաստան արգելված է»:

«ՉԻ».   Տես, է՜, ոնց է ախ ու վիշ անում Կոնստանտին Ֆեոդորովիչի համար: Ինչքան ծանր է տանում: Իսկ որ Վանո Սիրադեղյանին արտաքսում էր Հայաստանից, էդ մեկը իր համար աննախադեպ չէր: 

Այն Վանո Սիրադեղյանին, որը մի տարվա մեջ Արցախի համար 100 անգամ ավելի շատ բան էր արել, քան 100 Կոնստանտին Ֆեոդորովիչ՝ 100 տարում: Լաչինի միջանցքը Վանոն էր պահում ու պահեց, ոչ թե՝ Զատուլինը: Սրա մասին էլ Քոչարյանը կլռի: 

Գնա, գնա, Անդրանիկ Մովսեսովիչի մասին հայտարարությունը պատրաստիր: 

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   863 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ