...

«Կռուտիտ» անել էլ չգիտեն

«Կռուտիտ» անել էլ չգիտեն

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հավանություն է տվել «ՄՏՍ Հայաստանի» 100% բաժնեմասի վաճառքին կիպրական «Ֆեդիլքո Գրուպ Լիմիրիդ» ընկերությանը։

Լրագրողների այն հարցին, թե իրականում ով է կիպրական տվյալ ընկերության իրական սեփականատերը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը նախ ասել է, թե չի հիշում, չգիտի, ապա ճշտող հարցին ի պատասխան նշել է. «Հայտնի է իրական սեփականատերը, բայց չեմ ասի»:

«ՉԻ». Ենթադրում ենք՝ վերջում էլ նախարարը լրագրողներին լեզու է ցույց տվել ու պոզեր արել: 

Պատկերացնո՞ւմ եք՝ Քոչարյանի կամ Սերժի օրոք նման գործարք լիներ, նախարարը նման պատասխաններ տար. Նիկոլ Փաշինյանը մի ամիս իր թերթով «բամբիտ» կաներ նրան, օրը երեք անգամ ռեժիմով բմբուլները քամուն կտար, մի երկու հատ ասուլիս կտար...

Իսկ հիմա Հայաստանի խոշորագույն ու հեղինակավոր ընկերություններից մեկի ապագան է նժարին դրված, ու... հեչ, լավ ենք անում, չենք ասի, ինչ ուզում եք, արեք: 

Սրանք չեն էլ հասկանում, որ դրանով ավելի շատ վնասում են ՄՏՍ-ին, քան օգուտ տալիս: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   571 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ