...

Լատենտ փաստաբանը ճիշտ է

Լատենտ փաստաբանը ճիշտ է

«Նոյեմբերի 9-ի զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական գործը դատարանում կարճվելու է: Այն չունի որևէ դատավարական հեռանկար»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է գործով մեղադրյալներ Սերգեյ Խառատյանի և Էդգար Գրիգորյան պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը։

«ՉԻ». Քոչարյանի լատենտ փաստաբանի հետ չհամաձայնել հնարավոր չէ: Ինչո՞ւ լատենտ. որովհետև պաշտոնապես նրան պաշտպանող փաստաբանական խմբի մեջ չէր մտնում, փոխարենը ֆեյսբուքում այնպես է պաշտպանում, կարծես հարազատը լինի:

Այո, ներկա իշխանությունների վերարտադրման դեպքում այդ գործը դատական հեռանկար չունի: Եվ ամենևին կապ չունի, որ հանցագործությունը տեղի է ունեցել աշխարհի աչքի առջև, այն տեսաձայնագրել են հազարավոր տեսախցիկներ և մեծ հաշվով՝ մասնակիցները չէին էլ թաքցնում, թե ինչ են անում: Առաջին իսկ դատական նիստի ժամանակ դատավորները կկարճեն գործերը, իսկ հանրությանը խորհուրդ կտան ստուգել տեսողությունը:

Ասենք ավելին՝ այդ գործերը դատական ավելի մեծ հեռանկար կունենան, եթե հաղթեն ռևանշի ուժերը: Կարող են ձևի համար մի երկու հոգու մեկ-երկու տարով դատապարտել: Իհարկե, բանտերում նրանց նկատմամբ հատուկ վերաբերմունք ապահովելով: Ճիշտ այնպես, ինչպես դատապարտեցին Մարտի 1-ին խանութներ թալանած մի քանի հոգու:

ՎԱՐԿԱՆԻՇ

   522 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ