...

Աշխարհի ամենաուժեղ կորոնադիսիդենտը

Աշխարհի ամենաուժեղ կորոնադիսիդենտը

«Այնպես չի, որ համատարած այդ խնդիրն ունեինք, որ այդ հարցը կառավարության նիստում քննարկվեր։ Որքան որ հետևել եմ մամլո հաղորդագրություններին, մեկ կամ երկու դեպք է։ Սա ընդամենը Կառավարության օրակարգի սնանկության մասին է խոսում։ Այսինքն՝ այդ մարդիկ հավաքվել են այնտեղ, ուրիշ ոչինչ չունեն անելու։

Կառավարության նիստերում քննարկվում են երկրի զարգացման ռազմավարական ուղղությունները, իսկ սա առողջ տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Սա պատվաստանյութերի վաճառքի միջազգային բլեֆի շարունակությունն էր, որի մեջ ընկղմված ենք նաև մենք»։

Սա հատված էր փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի հարցազրույցից՝ տրված News.am կայքին:

«ՉԻ». Մեր տրամաբանության մեջ էլ չի տեղավորվում, թե ինչպես կարող էր նման գիտելիքներ ունեցող մեկը նախ իրավաբանական ֆակուլտետ ընդունվեր, հետո այն ավարտեր, այնուհետև փաստաբանի արտոնագիր ստանար:

Հետո հիշեցինք, որ ԵՊՀ իրավաբանականի դեկանը Արթուր Ղազինյանի հայր Գագիկ Ղազինյանն է, իսկ Փաստաբանների պալատի ղեկավար եղել է Արա Զոհրաբյանը, և ամեն ինչ տեղն ընկավ:

Այսօր կորոնավարակը մեծագույն մարտահրավերն է աշխարհի բոլոր կառավարությունների համար: Աշխարհի բոլոր կառավարություններն էլ առաջնահերթ այդ խնդիրն են քննարկում, փորձում են լուծումներ գտնել, որոնք կդիմագրավեն այդ մարտահրավերին: Կարելի է քննադատել գործող իշխանության պայքարը կորոնավարակի դեմ, կարելի է գալ եզրակացության, որ շատ ուղղություններով տապալել են պայքարը վարակի դեմ, բայց զարմանալ կարելի է զարմացողի վրա, որը գտնում է, թե այդ ինչ հարցեր է քննարկում Կառավարությունը:

Աշխարհի բոլոր երկրներում էլ կան կորոնադիսիդենտներ, բայց Կոչուբաևը միակն է, որ կասկածի տակ է դնում կորոնավարակի վերաբերյալ կառավարական քննարկումը:

Թերևս փաստաբանը մնացել է Փաշինյանի՝ անցած տարվա մարտին արված հայտարարության ազդեցության տակ: Կորոնան ո՞ւմ շունն է, որ մի հատ էլ կառավարության նիստում քննարկվի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   496 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ