...

Մեզ դիմելու փոխարեն Քոչարյանին ու Միշիկին դիմիր

Մեզ դիմելու փոխարեն Քոչարյանին ու Միշիկին դիմիր

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարություն է տարածել.

«Խոսակցություններ են պտտվում այն մասին, թե իբր Ստեփանակերտ քաղաքի Վերածծնդի հրապարակում` պետական շենքերին տեղադրվելու է ադրբեջանական դրոշ, հարկ եմ համարում կատեգորիկ հերքել այդ լուրերը: Որոշ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում լուրեր են տարածվում, թե Արցախի պաշտպանության բանակը կազմալուծվելու է և ըստ այդ լուրերի տրամաբանության՝ Արցախի սահմանների պաշտպանության կազմակերպում չի լինելու: Այս կապակցությամբ ցանկանում եմ տեղեկացնել, որ Արցախի պետական մարմինները ներկայումս զբաղվում են պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ ստորաբաժանումներ կազմակերպելու հարցով` հենց մեր սահմանների պաշտպանության նպատակով»:

«ՉԻ». Հետաքրքիր մարդ է պարոն Բալասանյանը: Հայտարարություն տարածում ես, որ ի՞նչ անես: Դրանից ի՞նչ է փոխվելու:

Եթե իսկապես սուտ է, եթե իսկապես ցանկություն ունես, որ ապատեղեկատվություն չտարածվի, և հասարակությունը չապրի սարսափի մթնոլորտում, զանգահարիր Քոչարյանին և փեսա Միշիկին: Խնդրիր, որ այլ մեթոդներով պայքարեն Հայաստանի իշխանությունների դեմ և պայքարի միջոց չդարձնեն արցախցիներին տեղեկատվական ահաբեկչության ենթարկելը:

Ոչ թե որոշ լրատվամիջոցներում, այլ կոնկրետ Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան գրառումն է այն մասին, որ առաջիկայում կլուծարվի Արցախի պաշտպանության բանակը:

Եվ ճիշտ կլինի, եթե քո մշտական խրոխտ կեցվածքով դիմես Մինասյանին: Մոտավորապես այսպես. ա՛յ տղա, գնացել, թաքնվել ես օտար երկրներում, բա՛վ է օդ տատանես, եթե իսկապես այդքան մտահոգված ես Արցախի ճակատագրով, հետ արի և մի բանով նեցուկ կանգնիր արցախահայությանը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1346 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ