...

Մերն ուրիշ է

Մերն ուրիշ է

«2022 թվականին վայրենի և արհեստականորեն ստեղծված Ադրբեջանը Մռավ լեռան տակով 12 կմ երկարությամբ թունել է կառուցում, որպեսզի ապահովի հուսալի և ամուր կապ Գյանջայի և Քելբաջարի միջև»:

«2022 թվականին քաղաքակրթության բնօրրան, քրիստոնեությունն առաջինը ընդունած, 3000-ամյա աննախադեպ պատմություն ունեցող Հայաստանում՝ դեպի Հատիս լեռան գագաթ, 12 կմ երկարությամբ ճանապարհ կկառուցվի, որը կապահովի հուսալի և ամուր կապ Գագիկ Ծառուկյանի և իշխանությունների միջև»:

Բացառված չէ, որ հենց այսպես էլ 2050 թվականին «Հայաստանի պատմության» դպրոցական դասագրքերում գրեն:

Բոլոր դեպքերում, մենք ցույց ենք տալիս, թե ինչ ծրագրեր է իրականացնում Ադրբեջանը և ինչ ծրագրեր՝ Հայաստանը: Ինչ է կատարվում Ադրբեջանում և ինչ բարքեր են տիրում Հայաստանում: Ինչպես են Ադրբեջանում պատկերացնում հայրենիք ասածը և ինչպես են պատրաստվում այն զարգացնել ու պահպանել, ինչպես են Հայաստանում պատկերացնում հայրենիք ասածը և ինչպես են պատրաստվում այն զարգացնել ու պահպանել: 

Հիմա մոդան ոչ թե սարի տակով, այլ սարի վրայով ճանապարհ կառուցելն է: Մի բան, որը մեր հակառակորդը չի հասկանում:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2320 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ