...

Մեյլիդ տեղն ասա, գամ

Մեյլիդ տեղն ասա, գամ

Կառավարության նիստում քննարկման ժամանակ հայտարարվել է, որ ստուգումներից պարզվել է, որ բենզալցակայանների 60 տոկոսում մարդկանց խաբում են, ինչը հարուցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի զայրույթը:

«ՉԻ». Արդեն շուտով կլրանա հեղափոխության երկրորդ տարին, իսկ մարդիկ նոր են իմանում, որ բենզալցակայանները խաբում են: Այստեղ մի քանի տարբերակ կա.

առաջին. կառավարության պաշտոնյաները՝ սկսած վարչապետից, ոտքով են քայլում, այդ իսկ պատճառով չգիտեն, թե բենզինի շուկայում ինչ կեղծիքներ են թույլ տրվում:

երկրորդ. այն մարդիկ, ովքեր ամեն օր բենզին են գնում, հաշտվել են իրականության հետ և այլևս անիմաստ են համարում բողոքել:

երրորդ. կառավարությունում օգնականների, խորհրդականների մի ամբողջ բանակ կա, որը հետևում է երկրում տեղի ունեցող իրադարձություններին, թերություններին, ահազանգերին և այդ մասին զեկուցագրեր կազմում, ներկայացնում վարչապետին: Հավանաբար, առ այսօր վարչապետին ոչ ոք չէր ասել, որ վաճառվող բենզինն այնքան էլ մաքուր չէ:

Բայց երկու տարվա ընթացքում ոչինչ չանե՞լ: Ու սա դեռ բենզինի շուկան է: Դեռ կա գազի շուկան, որտեղ ընդհանրապես աղետալի վիճակ է: Ասեք, ինչ անենք, ոնց օգնենք, ձեր մեյլը ասեք, հատ-հատ ուղարկենք խարդախությունների փաստերը: Մեկ է, օգնական-խորհրդականներից օգուտ չկա:

«Չորրորդ իշխանություն», թիվ 23, 2020

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1843 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ