...

Մի մուկ խոսեց իր հերթին

Մի մուկ խոսեց իր հերթին

Քռագետ Հայկ Մարտիրոսյանն անդրադարձել է ըմբիշ Արթուր Ալեքսանյանի հաղթանակին Եվրոպայի առաջնությունում. «Էդ ձեր չեմպիոն արջը, որ երկրի կառավարիչների կողմից փալասի վերածված սուրբ դրոշը իբր բարձրացնում է, որի շնորհիվ իբր այլևս չեղած պատիվն աշխարհում բարձրանում է և այլն` սերտ, շատ սերտ հարաբերությունների մեջ է ռեժիմի, ռեժիմապետի և դրանց հետ: Դրանից առաջ էլ նախկին ռեժիմապետի հետ էր շատ սերտ:

Թե բա իր գործն է անում, պատիվ է բարձրացնում, դրոշ է բարձրացնում: Թե բա իբր ոչինչ որ կատարվողի դեմ չի խոսում: 

Կարծես թե ոչ միայն չի խոսում, այլև սատարում է:

Կռապաշտ ամբոխ մի, անուղեղ ցեղախումբ մի»:

«ՉԻ». Դե, մեծ հաշվով, ԱԺԲԼՃԿ-ի անդամից հազիվ էլ նման տեսակետ հնչի: Իսկ եթե սա ասողը քռագետ է, ապա առավել ևս նորմալ է: 

Բա ոնց, Արթուր Ալեքսանյանը հազիվ օլիմպիական չեմպիոն դառնա, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն, էդ ի՞նչ է որ: Ավելի լավ էր, որպես իսկական հայրենասեր, փախչեր, օրինակ, Կանադա, կամ տարվա մեծ մասը Լոսի ռեստորաններում լակեր՝ անունը դնելով հայրենիքի շուրջ քննարկումներ: 

Արթուր Ալեքսանյանը որ էլ ոչ մի բան չանի, արդեն ավելի շատ բան է արել Հայաստանի ու հայ ժողովրդի համար, քան էդ ձեր անուղեղ ցեղախումբը 1000 տարում... հազարը քիչ ասացինք, ընդհանրապես: 

Ու մեկ էլ. դա ոչ թե Արթուր Ալեքսանյանն է ձգտում սերտ հարաբերություններ ունենալ այս կամ նախկին իշխանությունների հետ, այլ այս ու նախկին ռեժիմներն են ձգտում նրա հետ սերտ հարաբերություններ ունենալ:

Հ.Գ. Էդ էլ ասենք, իմանաք, Հայկ Մարտիրոսյանը նախկին ռեժիմի վարչապետներից մեկի խորհրդականն է եղել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2303 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ