...

Նա վերադարձավ, նա խոսեց

Նա վերադարձավ, նա խոսեց

ՀՀ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը հեղափոխությունից հետո իր առաջին մեծ հարցազրույցում ասել է, որ այս իշխանություններն ասում են, որ ադրբեջանցիները քիչ են հարձակվում։ «Իհարկե՝ քիչ են հարձակվում։ Բայց նրանք ամբողջ սահմանամերձ շրջաններում իրենց դիրքերն ամրացրեցին, շինություններ պատրաստեցին, և արդյունքն այն է, որ քիչ են հարձակվում։ Բայց նրանք հարձակվելու են։ Մեր ժամանակ բնական է, որ պիտի հարձակվեին։ Որովհետև մենք շանս չէինք տալիս, որպեսզի ադրբեջանցիները նոր սարքավորումներ տեղադրեին սահմանին»:

«ՉԻ». Ինչ ուզում եք ասեք, բայց Հայաստանում պատմական ժամանակագրությունը պետք է բաժանվի Մ.Գ.Ա. (Մեր Գալուստից առաջ) և Մ.Գ.Հ. (Մեր Գալուստից հետո) դարաշրջանների: Որովհետև կյանքը Գալուստ Սահակյանի ժամանակ ուրիշ էր: Համ ու հոտ կար, շուտ-շուտ խոսում էր, ուրախացնում էր մեզ, թևավոր մտքերի հեղեղ էր հորդում նրա շուրթերից:

Վերջապես նորից լսեցինք նրան: Ախր փայլուն բան է ասել: Փաստորեն, ադրբեջանցիները ապրիլյան պատերազմը նախաձեռնել են միայն նրա  համար, որպեսզի սահմանին սարքավորումներ դնեին: Այսինքն, Թալիշից մինչև Լելե-Թեփե լայնածավալ հարձակման իմաստը դա է եղել: Այդքան տեխնիկա, ռազմական ավիացիա, հրթիռային հարյուրավոր համակարգեր կիրառվել են միայն ինչ-որ սարքավորումների համար:

Հարյուրավոր զոհեր ենք տվել, տարածքային կորուստներ ունեցանք, քանի որ Գալուստ Սահակյանն ու Սերժ Սարգսյանը շանս չէին տալիս Ադրբեջանին:

Գալուստ Սահակյանը պետք է հաճախ խոսի:

«Չորրորդ իշխանություն», թիվ 8, 2019

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1011 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ