...

«Նառա, դու սուս»-ը՝ տարվա քաղաքական գործիչ

«Նառա, դու սուս»-ը՝ տարվա քաղաքական գործիչ

«Ինձ համար պատիվ է Արցախի նախագահի հետ միասին ճանաչվել տարվա քաղաքական գործիչներ:

Եվ շնորհակալություն Հայկական PR մրցանակաբաշխությանը` մեր աշխատանքը գնահատելու համար»:

Գրառման հեղինակը Նաիրա Զոհրաբյանն է:

«ՉԻ». Նախ, շնորհավորում ենք տիկին Զոհրաբյանին և պարոն Սահակյանին: Բայց, այնուամենայնիվ, հետաքրքիր է՝ ի՞նչ չափորոշիչների կիրառման շնորհիվ են նրանք ընտրվել տարվա քաղաքական գործիչներ: 

Նաիրա Զոհրաբյանը խայտառակ պարտություն կրեց քաղաքապետի ընտրություններում: Այնպիսի պարտություն, որից հետո արևմուտքում հեռանում են քաղաքականությունից: Նա կազմակերպիչներից մեկն էր ԱԺ-ում հոկտեմբերի 2-ի գործընթացի, որը նույնպես խայտառակ պարտությամբ ավարտվեց: Նա անցնող տարվա մեմերի հերոս է, որոնցից առավել հայտնին՝ «Նառա, դու սուս» մեմն է: 

Բակո Սահակյանը հեռացող նախագահ է: Նա այդ քայլին գնաց Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության հետևանքով: Մինչդեռ դրանից մեկ տարի առաջ էր ընտրվել և պատրաստվում էր պաշտոնավարել ևս 10 տարի: Նա հանրահավաք կազմակերպեց Ստեփանակերտում, որտեղ նրան ժողովուրդը սուլեց: Երաշխավորություն ներկայացրեց Քոչարյանի ազատման համար և արժանացավ շատ լուրջ քննադատության:

Գուցե Հայկական PR կազմակերպությունը մի փոքր այլ կերպ վերնագրեր նոմինացիան՝ «Մեր սիրած քաղաքական գործիչները»: Այդ դեպքում ամեն ինչ կընկներ իր տեղը և հարցեր չէին առաջանա:

«Չորրորդ իշխանություն», 14, 2019

ՎԱՐԿԱՆԻՇ

   1290 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ