...

Նայեք, հա

Նայեք, հա

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Հայաստանի խորհրդարանի կողմից Եվրամիության դիտորդներին անձեռնմխելիություն տրամադրող համաձայնագրի վավերացումը, ասել է. «Ադրբեջանական կողմը բավականին բացասաբար է վերաբերվում այս առաքելության գործառույթներին, և ես կասկածում եմ, որ նման մանդատը այնտեղ ըմբռնումով կընդունվի»:

«ՉԻ». Իբր քիչ է, որ Փաշինյանը մեզ Ադրբեջանով վախեցնում է, հիմա էլ ռուսներն են վախեցնում: 

Հասկանո՞ւմ եք՝ ուր ենք հասել, ուր են մեզ հասցրել: Որ ինչ անենք, չանենք, Ադրբեջանի սրտով պիտի լինի:

Ռուսներն ասում են. նայեք, հա, որ էս ու էս չանեք, Ադրբեջանին դա դուր չի գա:

Արևմուտքն ասում է. նայեք, հա, էս ու էս չանեք, Ադրբեջանին դա դուր չի գա:

Դե, Փաշինյանն այսպես թե այնպես դա արդեն քանի տարի է, ասում է. նայեք, հա, որ խելոք չպահենք, Ադրբեջանին դուր չի գա: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   179 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ