...

Արժանի հակահարված

Արժանի հակահարված

Պուտինի խոսնակն «անհեթեթություն» է որակել հայաստանյան լրատվամիջոցներից մեկի այն հրապարակումը, թե իբր Ռուսաստանն ուզում է, որ Հայաստանը դառնա Ռուսաստանի մաս կամ միանա ՌԴ-Բելառուս միութենական պետությանը։ 

Հետաքրքիր է՝ Պուտինի խոսնակը մի՞շտ է անդրադառնում հայկական էլեկտրոնային լրատվամիջոցների անանուն հրապարակումներին, թե՞ պարզապես այս անգամ որոշել է հասկացնել, թե լավ էլ գիտի՝ ով է թաքնված «Հավաստի Աղբյուր» անվան տակ։ Այսպես թե այնպես՝ մեր տեղեկությունների համաձայն, Հավաստի Աղբյուրը որոշել է արժանի հակահարված հասցնել Ռուսաստանին և չմասնակցել Պուտինի ծննդյան տարեդարձի միջոցառումներին։ 

ՎԱՐԿԱՆԻՇ

   639 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ