...

Նազենի ջան, խելացի ջան

Նազենի ջան, խելացի ջան

Հայաստանում գրանցված երկրաշարժից հետո դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Էպիկենտրոնը Արարատում էր (Մեծամորին մոտ): Զորավարժությունները թշնամին ավարտեց այսպես՝ ցնցելով Երևանը:  Կապի ընդհատումը և խափանումները վկա: Ես իմ երազներից մի օր չգժվեմ, լավ կլինի: Ահավոր ուժեղ երկրաշարժ էր նոր Երևանում: Հիշեցի 1988-ը, դպրոցում էի, երբ եղավ ավերիչ երկրաշարժը: Ցնցումն ահավոր նման էր: Այսօր Թուրքիան ավարտեց իր զորավարժությունները: Կարսի կողմից: 88-ի երկրաշարժն էլ պատահական չէր»:

«ՉԻ». Հա ի՞նչ, մարդը ճիշտ բան է ասում: Այդ միայն Կալիֆորնիայում ու Ճապոնիայում է, որ երկրաշարժերը պատահական բնույթ են կրում: Որովհետև քթի տակ զորավարժություններ անցկացնող հարևաններ չունեն: Չորս կողմը ծով է: 

Իսկ մեր բախտը չի բերում: Չորս հարևան ունենք, թարսի պես, չորսն էլ անընդհատ զորավարժություններ են անցկացնում: Արդեն 3000 տարի: Տիգրան Մեծի վախտ վիճակն ընդհանրապես ահավոր էր, տասը հատ հարևան ունեինք, տարեկան մի քանի ահավոր երկրաշարժ էր լինում:

Ուրեմն, մեզ ի՞նչ է մնում անել: Ճիշտ է, մեր սահմաններին մոտ շաբաթը մեկ զորավարժություն անցկացնել: Այսինքն՝ հիմա որտեղ էլ զորավարժություն անցկացնենք, սահմանին մոտ է: Այնպիսի լայնամասշտաբ զորավարժություններ պետք է անցկացնել, որ դղրդոցից Թուրքիայում ու Ադրբեջանում մի հատ կանգուն շենք չմնա: Առաջին հերթին Տավուշի մարզում պետք է անցկացնել 11 բալանոց զորավարժություն, որ Մինգեչաուրի ՀԷԿ-ը փլուզվի, Բաքուն ջրի տակ անցնի: 

Մի խոսքով, բոլորս դեպի զորավարժություններ:

Հ.Գ. Որ հայերս ամենախելացի ազգն ենք  աշխարհում, վկայում է այն փաստը, որ Նազենի Հովհաննիսյանը «Ամենախելացին» հաղորդաշարի վարողն է: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1272 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ