...

Քեզ մի խելոք բան ասենք, Նազենի ջան, բայց մարդու չասես

Քեզ մի խելոք բան ասենք, Նազենի ջան, բայց մարդու չասես

Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ասելիք չունեմ, ցավս աննկարագրելի է....Երկիրս դառավ թուրքի վիլայեթ, գիշերով հրավառություն մեկ այստեղ էր, մեկ էլ Շուշիում...Նույն երիտթուրքերը տոնեցին Հայաստանի վերջնական անկումը նաև Երևանի սրտում....զինվորներից շատերը քվեարկեցին իրենց ապագա կործանման կամ գերության համար....

Հուսով եմ Աստված կողորմա ու չեմ տեսնի, թե ոնց են թուրքերից երեխեք ծնվում....»:

«ՉԻ». Մի հատ մարդ կա, անունը Վանո Սիրադեղյան է: Նազենի Հովհաննիսյանը պիտի որ ճանաչի նրան: 

Հա, էն ենք ասում, որ Վանոն այսպիսի բան էր գրել. «Վերջին հաշվով, չի բացառվում, որ մի գաղտնի հանդիպման ժամանակ Քոչարյանը ստորագրի Մեղրու հանձնումը։ Իհարկե, դրա իրավական հետևանքները կասկածելի են առանց Իրանի և Ռուսաստանի համաձայնության, բայց վիճակի շտկումը Ռուսաստանի վրա կնստի մի մեծ միջազգային ճգնաժամ։ Գուցե այդ պատճառով էլ այլևս թույլ չեն տալիս, որ Ալիևն ու Քոչարյանը առանձին հանդիպեն։ Մեծ հաշվով, իհարկե, Քոչարյանն է հանձնել Ղարաբաղը, և Ռուսաստանը պարտավոր չէ ուրիշների հիմարությունը իր վրա առնել, թեև այդ հիմարությունը ևս մեկ անգամ խիստ անհրաժեշտ եղավ Ռուսաստանի ազգային շահերին։ Ճիշտ է, այդ հիմարությունը Մոսկվան քաջալերել է առավելագույնս, բայց մի երկիր մի այլ երկրի հետ հարաբերվում է ոչ թե դայակի կարգավիճակով, այլ ելնելով իր ազգային շահերից։ Դատելով այն բանից, որ Արկադին մտահոգվել է Ալիևի առողջությունով, իսկ Սերժը «Գետաշենը գրավելը» թողնելով՝ սկսել է խոսել տարածքներ զիջելուց, Ռուսաստանը, այնուամենայնիվ, արագացնում է իրադարձությունները։ Սերժը չի մոռանում նաև Մեղրին։ Իբր, խոսքը «միջանցքի» մասին է։ Այդ ինչո՞ւ աշխարհի բոլոր տրանզիտ ճանապարհները կոչվում են ճանապարհ, իսկ Հայաստանում՝ միջանցք։ Այդ ո՞ր օրվանից են տարածքներ տալիս (Ադրբեջանի կողմից) տրանզիտ երկաթգծի փոխարեն»:

Էս գիտե՞ք՝ երբ է գրել Վանոն: 2002 թվականին, երբ դեռ ո՛չ հողատու Նիկոլ կար, ո՛չ դավաճան Արայիկ, ո՛չ իմքայլական սորոսականներ: Փոխարենը կար Ռոբերտ Քոչարյան: Որն արդեն հասցրել էր Ղարաբաղը հանձնելու առաջին հիմնաքարը դնել, Մեղրիի միջանցքը մտցնել բանակցությունների օրակարգ ու առևտրի առարկա դարձնել: 2002 թվականին: Հայաստանի վիլայեթացումն այն ժամանակ է սկսվել, Նազենի ջան: Մարդը հերթով, շարքով հանձնել է: Ղարաբաղից սկսել է, Մեղրիից մտել է, Հայաստանի տնտեսությամբ ավարտել պրիյոմ-սդաչան: Այդ ամենի դիմաց իրեն թույլ էին տվել, որ շաբաթը երկու անգամ, ռեժիմով ինքն ու իր 10 դոլարանոց մտավորականները գոռան «Քարաբախ բիզիմդիր» ու «Монумент наш!»:

Բա, Նազենի ջան, Ղարաբաղը հանձնելու բոլոր թղթերը Ռոբերտը ստորագրել է, Սերժը՝ հաստատել, վերջում էլ էդ թղթերը բերել, Նիկոլին են ներկայացրել, ասել՝ մի հատ «հո» արա ու պեչատի, ասել է՝ ոչ մի դեպքում, բերեք մի հատ պատերազմի պես մի բան անենք, որ հանձնելը սիրուն ստացվի, բնական, գեղարվեստական, Հալեպի... Հալեպ, Հալեպ...

Այ տենց, պասերով, Հայաստանն ու Արցախը էս օրը գցեցին:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ