...

Ներքաղաքական իրավիճակը գնալով սրվում է. Ֆելիքս Ցոլակյան

Ներքաղաքական իրավիճակը գնալով սրվում է. Ֆելիքս Ցոլակյան

ՀՀ ԱԻՆ նախկին նախարար Ֆելիքս Ցոլակյանը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Հարգելի հայրենակիցներ

Հայաստանի Հանրապետությունում ներքաղաքական իրավիճակը գնալով սրվում է։

Ցանկացած չհաշվարկած ու անհեռատես քայլ կամ հայտարարություն կարող է անդառնալի հետևանքների պատճառ հանդիսանալ՝ թուլացնելով մեր պետության առանց այդ էլ ոչ ամուր անվտանգությունը։

Որպես ազգային անվտանգության գեներալ-լեյտենանտ՝ քաղաքական իշխանություններին, զինվորականներին, քաղաքական ընդդիմությանը՝ բոլորին, խնդրում և հորդորում եմ պահպանել հանդարտություն և զգոնություն:
Որևէ դեպքում չի կարելի ժողովրդին տանել բախումների, քանզի այն լի է մի շարք տեսանելի ու անտեսանելի վտանգներով, ինչը  կարող է կործանարար լինել մեր երկրի ու ժողովրդի համար...

Խիղճ և խաղաղություն բոլորիս...»:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   555 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ