...

Նիկոլը կարող է հանգիստ քնել

Նիկոլը կարող է հանգիստ քնել

Քռագետ Հայկ Մարտիրոսյանը գրել է. «Politik.am-ը մի նյութ է հրապարակել այսօր, որտեղ հերթական կեղծ տեղեկատվությունն է հաղորդում` իբրև թե Բևեռի հանրահավաքները ձեռնտու են Փաշինյանին և իբրև թե ոստիկանության 600 քաղաքացիական հագած աշխատողների հրահանգվել է մասնակցել հանրահավաքին, որպեսզի այն մարդաշատ երևա:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Պոլիտիկ.ամ կայքը և ղեկավարությունը բացեիբաց սատարել են և սատարում են Ռոբերտ Քոչարյանին, և դա անում են բավական ինտենսիվ` կարելի է շատ պարզ եզրահանգում անել, որ նման հերթական կեղծ լուրի պատվերը իջեցվել է Ռոբերտ Քոչարյանի կողմից: 

Բոլորը, Հայաստանում գործող բոլոր այն ուժերը, որոնք ըստ էության այս կամ այն կերպ Կրեմլի կամ Անկարայի գործակալական կառույցներ են` անցել են Բևեռի դեմ հարձակման:

Որովհետև մենք անկաշառ ենք, մենք միակն ենք, որ հայ ժողովրդի պրոյեկտն է»:

«ՉԻ». Որ ասում են՝ 5 հոգով 6 երգ են երգում, հիմա սրանք են: Իբր ընդդիմադիր դաշտ կա, մի հատ էլ այդ չեղած դաշտում իրար են գզում: Իրար հետ կռվում են, թե ով ավելի շուտ կհասնի Քուռ գետ, ով է ավելի անկաշառ, ով՝ ում պրոյեկտն է: 

Մի բան հաստատ կարող ենք ասել. քանի դեռ սրանք են ընդդիմությունը, Նիկոլ Փաշինյանը կարող է հանգիստ լինել: Ավելին՝ դատելով Քոչարյանի երեկվա հանրահավաքից, Փաշինյանը հրահանգելու է, որ հաջորդ հանրահավաքին մի 600 հոգի գնան, մասնակցեն, դրոնների համար գոնե մի քիչ տեսքով ֆոտոներ լինեն: 

Իսկ ինչ վերաբերում է նրան, որ Հայկ Մարտիրոսյանը ասում է, թե ԱԺԲ-ն հայ ժողովրդի պրոյեկտն է, ախպեր ջան, Politik.am-ը Քոչարյանին է սատարում, ասում եք՝ նրա պատվերներն է կատարում: Դուք էլ առավոտից երեկո Ամերիկային եք սատարում, ժամը 20:00-ից հետո՝ Կանադայի գովքն եք անում, ուրեմն՝ ո՞ւմ պատվերն եք կատարում: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   832 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ