...

Ո՞րն է, Բաբա, մեր հայրենիք

Ո՞րն է, Բաբա, մեր հայրենիք

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն օրերս գրել է. «Գլոբալիզացիայի քոքը կտրվելու է նաև Հայաստանում, Ռուսաստանը Ուկրաինայից հետո լուծելու է մեր տարածաշրջանում կուտակված խնդիրները:

Շուտով ավարտվելու է Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական օպերացիան և գաղտնիք չէ, որ ավարտվելու է Զելենսկու ռեժիմի խայտառակ պարտությամբ: Ռուսաստանը վերականգնվում է որպես կայսրություն և ամբողջ արևմտյան աշխարհին հերթական անգամ ապացուցում է, որ կարող է ապրել և առանց Մակդոնալդս և առանց Կոլա ու Պեպսի»: 

«ՉԻ». Ապրի Վահան Բաբայանը: Իսկական հայորդու պես անշեղորեն պաշտպանում է Ռուսաստանի շահերը: Հայաստանը՝ հեչ: 

Վահան Բաբայանը մի քանի օր առաջ այսպիսի անպատասխան սեր է խոստովանել Ռուսաստանին, իսկ այսօր Բաքվում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ալիևի հետ հանդիպման ժամանակ ելույթ է ունենում, ու այդ ելույթում գոնե մի անգամ չի հիշատակում Լեռնային Ղարաբաղի անունը: Ոչ մի անգամ: 

Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղ չկա, Լավրովը համաձայնվում է՝ ասելով՝ դե հա, Լեռնային Ղարաբաղ չկա, Վահան Բաբայանն էլ ասում է՝ ես քեզ շատ եմ սիրում, Լավրով ջան, արի, մեր կուտակված խնդիրները լուծի: Լավրովն էլ ասում է՝ օքեյ, նայեք, լուծում եմ:

20 տարի այ էս մարդիկ են Հայաստանի շահերը ներկայացրել: Արցախ ենք կորցնում, իսկ սրանք «Զելենսկու ռեժիմի խայտառակ պարտությամբ» են ուրախանում:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1721 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ