...

Աստղերը հուշում են. Վահան Բաբայան

Աստղերը հուշում են. Վահան Բաբայան

Վահան Բաբայան. Կենդանակերպի նշանը՝ Բադատուտուց:

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի անկապ իրադարձություններով: 

Երկուշաբթի օրը համազգային հանրահավաք կհրավիրեք Մատենադարանի կողքի՝ ձախից երկրորդ ուռենու տակ:

Երեքշաբթի հուժկու հանրահավաքը կկայանա. համենայնդեպս, բլոտի սաստավը կհավաքվի:

Չորեքշաբթի օրը ներման խնդրագիր կգրեք Գագիկ Ծառուկյանին՝ ԲՀԿ վերադառնալու համար. դիմումը կմերժվի, քանի որ «առաջնորդ» բառը գրել էիք փոքրատառ:

Հինգշաբթի օրը կհայտարարեք, որ այսուհետ սատարելու եք միայն Ռոբերտ Քոչարյանին, կամ՝ վերջին վարիանտ, Սերժ Սարգսյանին, եթե Արթուր Վանեցյանին միանալու գործը չկպնի:

Ուրբաթ օրը ձեզ կգրանցեն Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենաշատ կուսակցություն, կազմակերպություն, շարժում և առաջնորդ փոխած մարդ: 

Շաբաթ և կիրակի օրերին կարդացեք Չեխովի «Քամելոնը» գիրքը. ինքնակենսագրական գրելուց պետք կգա:

ՎԱՐԿԱՆԻՇ

   604 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ