...

Ո՞վ է այս մարդը

Ո՞վ է այս մարդը

Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Նորմալ երկրներում դավաճաններին դատում էին, կախաղան էին հանում, գնդակահարում էին։ Մեր երկիրը շարունակում է մնալ դավաճանական խունտայի ձեռքում։

Ժողովուրդ, ումի՞ց և ի՞նչ ենք սպասում»:

«ՉԻ». 21 տարի է անցել, բայց այդ հարցը մինչև հիմա էլ մեզ հետաքրքրում է. ո՞վ և ինչի՞ համար այս մարդուն նշանակեց Արցախի վարչապետ: Երբ ընդհանրապես Արցախի հետ կապ չուներ: Նորմալ երկրներում նման նշանակումներ չեն անում: 

Մենք ընդամենը երկու բան ենք հիշում Անուշավան Դանիելյանի հետ կապված. առաջինը, որ նրա անունը շոշափվում էր 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության գործի շրջանակներում, երկրորդ, որ վարչապետ նշանակվելու առաջին իսկ օրվանից սկսեց Սամվել Բաբայանին մեկուսացնելու աշխատանք իրականացնել, որը ոնց որ թե հաջողվեց: Նորմալ երկրներում բանակի ղեկավարին մեկուսացնելու համար դրսից մարդ չեն բերում: Չնայած, այս թեմային ճիշտ կլիներ, որ Սամվել Բաբայանն ինքն անդրադառնար:

Կամ ո՞վ է այս մարդը, որ գնդակահարելու կամ կախաղան հանելու կոչեր անի: Իրեն պետք է բացատրել, որ նորմալ երկրներում արդեն նման կոչերի համար կդատեին, իսկ մահապատիժն էլ վաղուց չի գործում: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1581 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ