...

Երբ Քոչարյանի հույսը մնացել են զրոները

Երբ Քոչարյանի հույսը մնացել են զրոները

ՀՀ երեք նախկին վարչապետներ Կարեն Կարապետյանը, Խոսրով Հարությունյանը և Վազգեն Մանուկյանը, ինչպես նաև՝ Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն ազատությամբ փոխարինելու միջնորդություն են ներկայացնելու:

Ռ. Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, անդրադառնալով այն դիտարկմանը, որ երաշխավորագիր ներկայացրած անձինք, ըստ օրենքի, պետք է հանրային վստահություն վայելեն, ասել է. «Ձեր հարցի տողատակով ուզում եք ասել, որ նրանք չունեն հանրային վստահություն: Ես շատ շնորհակալ եմ նրանց իմ ընտանիքի անունից, որ համաձայնել են երաշխավորել: Այլ մանրամասներ չգիտեմ, թե ինչու հենց իրենք»:

«ՉԻ». Բայց դա իսկապես արտառոց փաստ է. չկա, Հայաստանում չկա գեթ մեկ մարդ, որը հանրային վստահություն ունենալով, երաշխավորագիր ներկայացներ Ռ. Քոչարյանի համար: Մարդիկ, որոնք գնացել են այդ քայլին, հանրային ընկալման մեջ ոչ թե զրոյական, այլ՝ ինչպես ասում են, «պլենտուսից» ցածր վիճակում են:

Մի 5 տարի Արցախի նախագահ լինել, 10 տարի Հայաստան ղեկավարել, ու Խոսրով Հարությունյանի և Վազգեն Մանուկյանի պես երաշխավորներ ունենալ. թերևս, Ռոբերտ Քոչարյանի կենսագրության և գործունեության ավելի ակնառու գնահատական հնարավոր չէ տալ: 

Սա այն դեպքում, երբ Քոչարյանը տիրապետում է վիթխարի ֆինանսական ռեսուրսների, նրա մանկլավիկները վերահսկում են հայկական մեդիա-տիրույթի գերակշիռ մասը, բայց ինչպիսի քարոզչություն էլ իրականացնեն, Վազգեն Մանուկյանից ու Խոսրով Հարությունյանից դենը մարդ չեն գտնում: Անուշավան Դանիելյանին չենք նշում, դա առանձին թեմա է, որին հոկտեմբերի 27-ի ոճրագործության շրջանակներում կանդրադառնանք: 

Ու Լևոն Քոչարյանը ստիպված ընդունում է, որ Ռ. Քոչարյանի համար երաշխավորագիր ներկայացրած անձինք հանրային որևէ վստահություն չեն ներշնչում: Փաստորեն, հասարակական տրամադրվածություններին ծանոթ են:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ