...

Ո՞ւր ես, Մեսչյան, երբ Նարեկ Սարգսյանն է ավիրում

Ո՞ւր ես, Մեսչյան, երբ Նարեկ Սարգսյանն է ավիրում

Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն հայտարարություն է տարածել, որում նշված է.

«Մեծ ցավով տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շարունակում է նախորդ կառավարության գիծը և Ֆիրդուսի թաղամասում արդեն սկսվել են հողային և ապամոնտաժման աշխատանքները։ Ըստ հավաստի տեղեկությունների, Նարեկ Սարգսյանին է հանձնարարվել նախագծի իրականացումը։ Ինչպես հայտնի է, Նարեկ Սարգսյանը 2000-ական թվականներից սկսած նախագծել և համակարգել է վիճահարույց բազմաթիվ նախագծեր, ինչպիսիք են մարդկանց ապօրինի ունեզրկման արդյունքում կառուցված Հյուսիսային պողոտան, Հաղթանակի զբոսայգու կանաչ տարածքի հաշվին կառուցված դղյակները, նախախորհրդային Երևանի ոչնչացմամբ Գլխավոր պողոտայի կառուցապատումը և բազում այլ նախագծեր։

Ֆիրդուսի թաղամասում սկսված աշխատանքների առաջին դրսևորումն ամբողջովին կանգուն, սև տուֆե սրբատաշ քարից կառուցված Հանրապետության նրբանցք 9-րդ տան հիմնահատակ քանդումն էր՝ 19-րդ դարի վերջ - 20-րդ դարի սկիզբ թվագրվող շենքի ճակատի փլուզումը (նկար՝ 2 և նկար՝ 4)»:

Իմիջիայլոց, մենք այս թեմային երեկ արդեն անդրադարձել էինք: Առայժմ ոչ մի արձագանք քաղաքապետարանից: Մինչդեռ սա շատ լուրջ թեմա է և չենք էլ թողնելու, որ ականջի հետև գցեն: Եթե ոչ այսօր, ապա վաղը սրա համար պատասխան տվողներ պետք է լինեն: 

Տարիներ շարունակ պայքարել ենք, որպեսզի քոչարյանական գեղցիությունը չտարածվի Երևանի վրա, որ պատմամշակութային արժեք ներկայացնող շենք-շինությունները պահպանվեն ու «գերակա շահի» անվան ներքո չոնչնչացվեն: Բայց շահն ու ագահությունը այնպես էին կուրացրել իշխանություններին՝ քոչարյաններով, մայրապետյաններով, արմենչիկներով, Դավիթ Հարությունյանով, որ Երևանի կենտրոնը զրկվեց գրեթե իր բոլոր շինություններից, որոնք Հին Երևանի դեմքն ու պատմությունն էին: 

Միայն չասեք, թե Ֆիրդուսու տարածքում թաղամասի կառուցապատման որոշումն ընդունվել է նախկինների օրոք: Նախկինների օրոք ուրիշ շատ բաներ էլ են եղել, նոր իշխանությունների խնդիրը պետք է լիներ վերանայել այն որոշումները, որոնք սպառնում են քաղաքի պատմությանը, պատմամշակութային ժառանգությանը, դողային ամեն մի շենքի համար, սրբորեն դրանք պահպանեին ու վերականգնեին, վերակառուցեին, թարմացնեին: Որովհետև դա է մերը:

Մենք նաև նշել էինք, թե Գյումրիում ինչպես են պահպանվում հին շենքերը, որոնք դեռ ցարական Ռուսաստանի օրոք էին կառուցվել: Այսօր որ մեկը գնում է Գյումրի, որտե՞ղ է առաջինը այցելում. իհարկե, հին Գյումրի, որտեղ ամեն տուն մի թանգարան է: 

Ձեզ ավելին ասենք. Գյումրիի ճարտարապետական ժառանգությունը նաև Ղարսում կա: Երբ Ղարսի նահանգը դեռ Ցարական Ռուսաստանի կազմում էր, այնտեղ բազմաթիվ շենք-շինություններ են կառուցվել՝ պահպանելով եվրոպական ճարատապետության հիմնական սկզբունքները: Մինչև հիմա դրանք մնում են: Թուրքերը հայկական ճարտարապետական շինությունները պահպանում են, մի քար անգամ չեն հանել (նկար՝ 1 ր նկար՝ 3): 

Հասկանո՞ւմ եք, ինչի մասին է խոսքը. թուրքերը հայկական շենքերին ձեռք չեն տալիս, դրանք պահում են՝ որպես իրենց երկրի պատմություն, իսկ Երևանում քանդում են: Հիմա բարբարոսը թուրքե՞րն են, թե՞ մենք: Լավ չենք ջոկում, սաղ խառնվել է իրար: Պետություն այսպես ե՞ք պահում ու փայփայում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2414 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ