...

Որ երկրի մասին է խոսում Սերժ Սարգսյանը

Որ երկրի մասին է խոսում Սերժ Սարգսյանը

«Արցախի և Հայաստանի հետագա ճակատագրի վերաբերյալ պիտի ասեմ այն, ինչ միշտ ասել եմ. 30 տարի ասել եմ, որ երբեք Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի կազմում, վստահ եմ 100%»,- Ֆրանսիայի հրապարակում ֆրանսիական լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Հայաստանի համար Ռուսաստանի դերի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Սերժ Սարգսյանը նշել է․ «Ռուսաստանը պատրաստ է կատարել դաշնակցի իր պարտավորությունները, ուղղակի Հայաստանի ղեկավարությունը պետք է ճիշտ ուղղությամբ շարժվի և ոչ թե բանավոր ինչ-որ հայտարարություններ անի կոնֆլիկտի ժամանակ, այլ պայմանագրով նախատեսված ձևերով դիմի, Ռուսաստանից օժանդակություն խնդրի և Ռուսաստանը կատարի իր պարտավորությունները։ Ես վստահ եմ, եթե 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանը ընթացակարգով նախատեսված ձևերով դիմեր Ռուսաստանին, ապա մենք այսօր բոլորովին այլ իրավիճակում կլինեինք»։ (Tert.am)

Մարդը 100 տոկոսով վստահ է, որ Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ այն լինելու է Հայաստանի կազմում, չէ՞։ Ստացվում է՝ եթե բացառում ենք Ադրբեջանն ու Հայաստանը, մնում է երրորդ երկրի հնարավորությունը։ Հիմա Սերժ Սարգսյանը շատ լղոզված դրա մասին է ակնարկել։ Ինչո՞ւ. ինֆորմացիոն համապատասխան հոսքերի՞ է տիրապետում, որոնք նրան թույլ են տալիս նման կատեգորիկ հայտարարություններ անել, թե՞ պարզապես սկսվում է նոր գաղափարի թրոլլինգը։ Ինչ վերաբերում է ՌԴ-ի օժանդակությանը՝ պատերազմի ժամանակ և այսօր, ապա պատերազմի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու նրա կառավարությունը այդպես էլ իրենց շրջանակում համապատասխան գրագիտությամբ մարդկանց չեն գտել, որոնք ՀԱՊԿ ձևաթղթերը ճշգրտորեն կձևակերպեին ու ՌԴ-ին կդիմեին ինչպես կարգն է պահանջում։ Գրագետների ծառայություններից էլ չէին ցանկացել օգտվել, որովհետև մեծամտությունը թույլ չէր տվել։ Կամ էլ այդ պահին հայրենասիրություն խաղալն ավելի կարևոր էր, քան մանր-մունր թղթաբանությունը։ 

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1902 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ