...

Ճանապարհը ճիշտ էր, փոսն էր սխալ տեղում

Ճանապարհը ճիշտ էր, փոսն էր սխալ տեղում

Թևան Պողոսյանը հայտարարել է, թե «Արցախի հարցի լուծումը մի քանի սերունդներ պետք է լիներ հարցի չլուծման մեջ»։ Հասկացա՞ք։ Մարդը չի ասում՝ հարցը պետք էր լուծել այն ժամանակ, երբ կարող էինք նպաստավոր արդյունքներ ապահովել, ասում է՝ պիտի ևս մի քանի տասնամյակ «ձգեինք»։ 

«Մի քանի սերունդը» չգիտենք, բայց Հայաստանի մի քանի ղեկավարներ՝ Քոչարյանը, Սերժն ու Նիկոլը, հենց այդպես էլ փորձում էին անել։ Թե արդյունքում ուր հասանք՝ բոլորը տեսնում են։ Բայց եզրակացություններ անելը մեզ երևի հակացուցված է։ Մարդը գնում է սխալ ուղղությամբ, բնականաբար՝ ընկնում է փոսը, ու փոխանակ ընդունի, որ սխալ ուղղությամբ էր գնում, փոսի հատակից հերոսաբար գոռգոռում է, թե լավ էլ ճիշտ ճանապարհով էր գնում, պետք էր ավելի վճռականորեն գնալ նույն ուղղությամբ։

Ի դեպ՝ Նիկոլի «Արցախը Հայաստան է, և վերջ»-ը դեռ ոչ ոք այսքան նրբագեղորեն չէր արդարացրել։

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ