...

Օրենք հայրենիքի մասին

Օրենք հայրենիքի մասին

Հաշ­վի առ­նե­լով ՀՀ ազ­գաբ­նակ­չութ­յան կող­մից ­Հայ­րե­նի­քի նկատ­մամբ անմ­նա­ցորդ սի­րո գոր­ծըն­թացն օ­րենսդ­րո­րեն կար­գա­վո­րե­լու հա­րա­ճուն անհ­րա­ժեշ­տութ­յու­նը, մե­ծա­պես կա­րևո­րե­լով հայ­րե­նան­վեր գոր­ծու­նեութ­յան ինս­տի­տու­ցիո­նալ դրսևո­րում­նե­րի հա­մա­կար­գու­մը, ինչ­պես նաև ա­ռաջ­նորդ­վե­լով ­Հայ­րե­նի­քի` ար­տա­քին աշ­խար­հի հետ մի­ջազ­գա­յին օ­րենք­նե­րի և նոր­մե­րի շրջա­նակ­նե­րում հա­րա­բեր­վե­լու հրա­մա­յա­կա­նով, ա­ռա­ջար­կում ենք ան­հա­պաղ ըն­դու­նել օ­րենք ­Հայ­րե­նի­քի մա­սին։ Սույն օ­րեն­քի ըն­դու­նու­մը ոչ միայն կա­պա­հո­վի հայ ժո­ղովր­դի ար­ժա­նի տե­ղը քա­ղա­քա­կիրթ աշ­խար­հի ա­ռա­վել հայ­րե­նա­սեր ժո­ղո­վուրդ­նե­րի շար­քում, այ­լև է՛լ ա­վե­լի կնպաս­տի մեր բիբ­լիա­կան ­Հայ­րե­նի­քի հե­տա­գա հա­րա­տև­մա­նը։ Եվ այս­պես.

ՕՐԵՆՔ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՄԱՍԻՆ

(նա­խա­գիծ)

 ­Հոդվ. 1. ­Հայ­րե­նիք է հա­մար­վում բնա­տա­րած­քա­յին, աշ­խար­հագ­րա­կան, մշա­կու­թա­բա­նա­կան և սո­ցիալ-կեն­ցա­ղա­յին բա­ղադ­րիչ­նե­րով տո­գոր­ված ազ­գա­յին ար­ժեք­նե­րի այն հա­մադ­րույ­թը, ո­րի շրջա­նակ­նե­րում հա­զա­րամ­յակ­ներ շա­րու­նակ մա­քա­ռել և մա­քա­ռում է հինգ­հա­զա­րամ­յա հայ ժո­ղո­վուր­դը։

Հոդվ. 2. Աղ­դա­մը մեր ­Հայ­րե­նի­քը չէ։

Հոդվ. 3. ­Մենք կրկե­սի վե­րա­ծե­լու հայ­րե­նիք չու­նենք։

Հոդվ. 4. ­Սերժ ­Սարգս­յա­նի` ՀՀ նա­խա­գահ, և ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տա­կան կու­սակ­ցութ­յան` ՀՀ իշ­խող կու­սակ­ցութ­յուն լի­նե­լը չի կա­րող գնա­հատ­վել որ­պես ­Հայ­րե­նի­քի` կրկե­սի վե­րած­ված լի­նե­լու ա­պա­ցույց։

Հոդվ. 5. ­Հայ­րե­նի­քը են­թա­կա է սիր­ման։ ­Հայ­րե­նի­քի` ՀՀ իշ­խա­նութ­յուն­նե­րի կող­մից սիր­ման են­թարկ­վելն իշ­խա­նութ­յուն­նե­րի հա­մար ո­րևէ լրա­ցու­ցիչ պա­տաս­խա­նատ­վութ­յուն և պար­տա­վո­րութ­յուն չի են­թադ­րում։

Հոդվ. 6. ՀՀ բարձ­րաս­տի­ճան պաշ­տոն­յա­նե­րի, նրանց մեր­ձա­վոր­նե­րի և վեր­ջին­նե­րիս հա­վա­սա­րեց­ված ան­ձանց կող­մից ­Հայ­րե­նի­քում ցան­կա­ցած գոր­ծու­նեութ­յան ծա­վա­լու­մը հա­մար­վում է հայ­րե­նա­շի­նութ­յուն` ան­կախ նրա­նից, գոր­ծըն­թա­ցը տե­ղի է ու­նե­ցել փո­խա­դարձ հա­մա­ձայ­նութ­յա՞մբ, թե՞ ոչ։

Հոդվ. 7. ­Հայ­րե­նի­քը կամ վեր­ջի­նիս ո­րևէ մա­սը այլ պե­տութ­յան նվի­րե­լը հա­մար­վում է հայ­րե­նան­վեր գոր­ծու­նեութ­յուն։

Հոդվ. 8. ­Նույն ան­ձը չի կա­րող ա­վե­լի քան եր­կու ան­գամ ա­նընդ­մեջ սի­րել ­Հայ­րե­նի­քը։

Հոդվ. 9. ­Հան­րակր­թա­կան դպրոց­նե­րում և այլ ու­սում­նա­կան հաս­տա­տութ­յուն­նե­րում հայ­րե­նա­սի­րա­կան դաս­տիա­րա­կութ­յու­նը սկսվում է բարձր դա­սա­րան­նե­րում։

Հոդվ. 10. ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տութ­յու­նը որ­պես մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի սուբ­յեկտ ըն­կա­լելն ու ՀՀ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յու­նը մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի շրջա­նակ­նե­րում ի­րա­կա­նաց­նե­լու փոր­ձե­րը հա­մար­վում են ­Հայ­րե­նի­քի դա­վա­ճա­նութ­յուն։

Հոդվ. 11. Օ­րենքն ու­ժի մեջ է մտնում ըն­դուն­ման պա­հից և ու­ժը կորց­րած է հա­մար­վում հայ­րե­նան­վեր գոր­ծու­նեութ­յան ա­վար­տից հե­տո։

Հու­սով ենք` խորհր­դա­րա­նում ­Հայ­րե­նի­քի դա­վա­ճան­ներ չեն գտնվի, և օ­րեն­քը կըն­դուն­վի ձայ­նե­րի բա­ցար­ձակ մե­ծա­մաս­նութ­յամբ։

«ՉԻ», 3 մարտի, 2015թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   903 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ