...

Օրվա կադրը, կամ կեղտաջուրը տվին

Օրվա կադրը, կամ կեղտաջուրը տվին

Միայն թե «Վեոլիա ջուրը» չասի, թե սաղ աշխատողներն ու տեխնիկան ուղարկել են Արզնի, որ վթարված ջրագիծը վերականգնեն, դրա համար մարդ չկա, որ զբաղվի, օրինակ, այս հարցով:

«Ռիո մոլի» մոտ՝ Սարալանջի ճամփին, կոյուղին վթարվել է, ինչ է եղել, չգիտենք, բայց կեղտաջրերը հեղեղել են տարածքը: Արդեն քանի օր է ու արդեն որերորդ անգամ: Մայթերով քայլել չի լինում, նկարներում ինքներդ եք տեսնում, նաև վտանգավոր է, որովհետև ճանապարհով անցնող մեքենաները կարող են կեղտաջրերը մարդկանց վրա թափել: 

Ու սա «Վեոլիա ջրի» հեչ դեղձին չի: Զանգում ես, դե, պարզ է, չէ՞. «բոլոր օպերատորները զբաղված են, խնդրում ենք զանգահարել մի երկու ամիս ուշ»: 

Միակ բանը, որ այս տարիների ընթացքում «Վեոլիան» հաստատ սովորել է, փող հավաքելն է: Իսկ ահա կեղտաջրեր հավաքելն առայժմ չի ստացվում, կամ չեն ուզում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3709 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ