...

Տարածվող գարշահոտությունը պատկան ատյաններին չի անհանգստացնում

Տարածվող գարշահոտությունը պատկան ատյաններին չի անհանգստացնում

«ՉԻ» խմբագրությունը ահազանգ է ստացել Աշտարակի Բեկնազարյան փողոցի բնակիչներից, որոնք դժգոհում են, որ իրենց փողոցի գլխավոր կոյուղագիծը պայթել է, և աղբաջրերը գարշահոտություն տարածելով ու անարգել հոսելով՝ լցվում են իրենց տները: Բնակիչները նշում էին, որ դիմել են և՛ «Վեոլիա-ջուր» ընկերություն, և՛ Աշտարակի քաղաքապետարան, սակայն երկուստեք պատասխանը եղել է՝ «ոչնչով օգնել չենք կարող»:

Գնացինք ահազանգի հետքերով և զանգահարեցինք Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանին, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան: Իսկ «Վեոլիա-ջուր» ընկերություն զանգահարելով՝ ստացանք զավեշտալի պատասխան: Աշխատակիցը մեզ հորդորեց կոնկրետ ներկայացնել վթարի հասցեն և հայտ թողնել՝ նշելով մեր հեռախոսահամարը: Երբ հակադարձեցինք, թե բնակիչները արդեն զանգահարել են թեժ գիծ, և պարզաբանում է պետք, թե ինչու վթարը չի վերացվում, որևէ ադեկվատ պատասխան չստացանք:

Դե, առաջին անգամը չէ, որ «Վեոլիան» իր բաժանորդներին տհաճ փաստի առաջ է կանգնեցնում, դրան հատկապես մասնավոր սեկտորի բնակիչները սովոր են: Մնում է արձանագրել, որ պատկան մարմինները շարունակում են անտարբերությամբ լռել, իսկ Աշտարակի Բեկնազարյան փողոցի բնակիչները չգիտեն, թե էլ ում և ինչ կերպ դիմեն՝ կոյուղաջրերի անարգել հոսքը դադարեցնելու և անտանելի գարշահոտությունից ազատվելու համար: Այդ իրավիճակը ոչ «Վեոլիա-ջուր» ընկերությանն է անհանգստացնում, ոչ էլ՝ Աշտարակի քաղաքապետարանին:

Մելանյա Ծառուկյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   31311 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ