...

Ով և ինչի համար է պատասխանատու

Ով և ինչի համար է պատասխանատու

«Հայրենիք» կուսակցության անդամ Արա Սահակյանն այսօր ասուլիսում հայտարարել է, որ ստեղծված իրավիճակում մեղքի մեծ բաժին ունի նաև ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը, քանի որ պատերազմը սկսվում է, եթե տապալված են բանակցությունները:

«Ես Զոհրաբ Մնացականյանին համարում եմ այս իրավիճակի գլխավոր մեղավորներից մեկը, քանի որ գլխավոր բանագնացն ինքն էր: Նա միշտ պետք է իմանա, որ ես իր մասին միշտ հիշեցնելու եմ: Ինձ վերջերս պատմել են մի պատմություն, որ ԱՄՆ նախաձեռնությունից առաջ ևս մեկ անգամ Ռուսաստանը պատրաստ է եղել հրադադարի հաստատմանն այս պատերազմի ժամանակ, նա գնացել է, Լավրովին ասել է, որ Ադրբեջանի արտգործնախարարն այսօր այստեղ էր, ասել է սա, սա, սա, դուք ձերն ասեք, սա ոչինչ չի պատասխանել, հեռախոսով խոսել է Երևան, պարզ է՝ ում հետ, էստեղից սա ասել է, թե՝ վեր կաց արի, պետք չի, այսինքն՝ ամերիկացիները հեսա կանեն:
Արտաքին գործերի նախարարն ինչո՞վ էր զբաղված, եթե ամեն ինչ ավարտվելու էր 7 շրջան հանձնելով, ուրեմն դա անեիր պատերազմի առաջին օրը, դա քո պարտականությունն էր»:

«ՉԻ». Սա այն դեպքն է, երբ Արա Սահակյանի խոսքերում ճշմարտություն կա: Այն, որ պատերազմը սկսվել է, դա նաև դիվանագիտության ձախողումն է, որ անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել պատերազմը կանխելու ուղղությամբ:

Իսկ ահա Զոհրաբ Մնացականյանի պատասխանատվության մասով Արա Սահակյանի հետ համաձայն չենք: Արտգործնախարարի մեղքը նվազագույն է, և դա հաստատում է հենց Արա Սահակյանն իր խոսքում: Երբ ասում է, որ Մնացականյանը Մոսկվայում է եղել, Լավրովի հարցադրումներին ի պատասխան ոչինչ չի ասել, քանի Նիկոլ Փաշինյանը հրահանգել է՝ վեր կաց, արի Երևան: Այսինքն, Զոհրաբ Մնացականյանն արել է այն, ինչ իրեն կարգադրել են: Այդ օրերին Նիկոլ Փաշինյանը միանձնյա էր կայացնում բոլոր որոշումները և ոչ ոք ի զորու չէր այդ որոշումներին դեմ գնալ կամ ավելի արդյունավետ քայլեր իրականացնել: 

Ահավասիկ, Հայաստանի և Արցախի նախկին ղեկավարներն էլ փորձեցին ինչ-որ բան անել, Փաշինյանը չթողեց: Չթողեց ու վերջ: Բա որ իրենք չկարողացան որևէ բան անել, Զոհրաբ Մնացականյանն ի՞նչ պիտի աներ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   995 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ